«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Վոլինկինը եկել է զարգացնելու փոխհարաբերությունները

Վոլինկինը եկել է զարգացնելու փոխհարաբերությունները
09.05.2014 | 23:34

Հայաստանում ՌԴ դեսպանը պնդում է, որ անհրաժեշտ է չեզոքացնել Հայաստանում գործող հասարակական կազմակերպություններին, որոնք «ցանկանում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում»:

Նա պարզաբանել է. «Նախ` իմ հայտարարությունը ոչ թե Հայաստանում են վատ ընդունել, այլ առանձին շրջանակներ, այսպես ասենք: Եվ երկրորդ՝ ես որևէ մեկին կոչ չեմ անում հեռանալ Հայաստանից, այլ ասում եմ՝ հնարավորինս ազնիվ լինել բոլոր հարցերում: Ես իմ խոսքերը երբեք հետ չեմ վերցնի»:
Մոսկվայում լույս տեսնող հայկական «Ноев Ковчег» ռուսալեզու պարբերականին հարցազրույցում Իվան Վոլինկինը շեշտել էր, թե կասկած չկա, որ Ռուսաստանը պետք է Հայաստանի տեղեկատվական դաշտում ավելի ակտիվ հայտարարի իր ներկայությունը: Նա վկայակոչել էր ՌԴ օրենքը, որով «օտարերկրյա գործակալ» են կոչվում այն հասարակական կազմակերպությունները, որոնք Ռուսաստանում զբաղվում են «քաղաքական գործունեությամբ» և ֆինանսավորվում են դրսից:
Այս առնչությամբ Վոլինկին ասել է. «Խնդիրն այլ է. իմ յուրաքանչյուր բառը կարող է մեկնաբանվել ինչպես հարմար է, ամեն ինչի համար միայն ցանկություն է պետք: Ես այստեղ եմ եկել բարելավելու, ամրապնդելու և զարգացնելու մեր երկրների միջև հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ սիրո և հարգանքի վրա: Իսկ թե ինչպե՞ս են մեկնաբանում իմ մոտեցումները, իրենց խղճի վրա է»:

Դիտվել է՝ 517

Մեկնաբանություններ