«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը պատասխանել է ՈՒորլիքի ելույթը քննադատողներին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը պատասխանել է ՈՒորլիքի ելույթը քննադատողներին
09.05.2014 | 23:40

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Twitter-ի իր միկրոբլոգում դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքի՝ Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում մայիսի 7-ին ունեցած ելույթը քննադատողներին: Դեսպանատունը գրել է. «Նրանք, ովքեր քննադատում են դեսպան ՈՒորլիքի ելույթում առկա փոխզիջումները, պիտի հիշեն հետևյալը. կա երեք հնարավոր ելք. բանակցությունների ընթացքում ձեռք բերված կարգավորման ուղի, անընդունելի ստատուս քվոյի երկարաձգում կամ պատերազմ: Ընտրեք»: ԱՄՆ դեսպանատունը նրանց, ովքեր քննադատում են ՈՒորլիքի ելույթը, նաև առաջարկել է հիշել, որ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը պահանջում է երկու կողմերից փոխզիջումներ՝ գրելով. «Նրանց, ովքեր քննադատում են դեսպան ՈՒորլիքի ելույթը, հիշեք. ցանկացած տարբերակ պետք է ունենա երկու կողմից փոխզիջումներ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար»:

Հաղորդագրություններից հետո դեսպանատան էջը ևս մեկ գրառում է արել. «Եթե կողմերը շարունակեն պահանջել ստանալ ամենը, ինչ ցանկանում են, նրանք ստիպված կլինեն սպասել երկար, երկար տարիներ»։

Դիտվել է՝ 469

Մեկնաբանություններ