Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ի՞նչ կարող է անել մեկ տրանսվեստիտը, որը չեն կարող անել իշխանությունն ու ընդդիմությունը միասին վերցրած

Ի՞նչ կարող է անել մեկ տրանսվեստիտը, որը չեն կարող անել իշխանությունն ու ընդդիմությունը միասին վերցրած
12.05.2014 | 13:49

Պարզվում է` մեկ տրանսվեստիտը կարող է Հայաստանի հանրության մտքերն այնպես «պղտորել», ինչպես ոչ մի իշխանություն կամ ընդդիմություն: Մեկ տրասնվեստիտը կարող է մեր արական սեռի որոշ ներկայացուցիչների հիշեցնել, որ իրենք տղամարդ են ու թե իսկական տղամարդը ինչպիսին պիտի լինի: Մեկ տրանսվեստիտը կարող է իգական սեռի որոշ ներկայացուցիչների ինքնասիրությունը վիրավորել այնպես, որ վերջիններս մոռանալով «իսկական հայուհուն հարիր պահվածքի» մասին, սոցցանցերում բառամթերքի ցուցադրության մրցույթի մեջ մտնեն իրենցից ոչ պակաս «արժանապատիվ» տղամարդկանց հետ:

Տրանսվեստիտը կարող է հայրենասիրություն արթնացնել շատ հայաստանցիների մեջ ու կարող է հանուն Հայաստանի պատվի սեփական արժանապատվությունն ապացուցելու ցուցանքի առիթ հանդիսանալ: Մեկ տրանսվեստիտը կարող է նույնիսկ երկրի կրթության նախարարի` առաջիկա քննական շրջանին վերաբերող գործերից կտրել ու ֆեյսբուքյան էջի առջև հայրենասիրության մասին մտորումների առիթ հանդիսանալ: Տրանսվեստիտը կարող է շատ հայ գեյերի մոտ համարձակության առիթ դառնալ` այն աստիճան, որ սեփական կողմնորոշումը խնամքով թաքցնողները (դա, իհարկե, իր պատճառներն ունի) հանկարծ սկսեն բացահայտվելու որոշ քայլեր անել: Տրանսվեստիտը կարող է մոռացնել տալ, ի վերջո, հասարակությանն իր իրական պրոբլեմները` սկսած իշխանության վարած քաղաքականությունից, վերջացրած` ոչիշխանականների ընդդիմադիր խաղերով: Շատ բան կարող է անել մեկ տրանսվեստիտը: Նա կարող է հայաստանցիներից շատերին հայրենասեր դարձնել` ավելի, քան որևէ իշխանություն և հեղափոխական` առավել, քան որևէ ընդդիմություն:
Տրանսվեստիտն, ուրեմն, հայաստանցիներիս համար քաջության-համարձակության աղբյուր է, ավելին` հայրենասիրության ներշնչանք ու դա քիչ չէ կարծես: Իսկ եթե առանց ցավի` Ավստրիայի ներկայացուցչի երգը լավն էր, կատարումը` նույնպես: Հայրենասիրական հիստերիայի ու դատարկախոսության փոխարեն ավելի լավ է մտածել այդ մասին:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 589

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ