Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Լևոն Տեր-Պետրոսյանը հստակ հրահանգ է տվել

Լևոն Տեր-Պետրոսյանը հստակ հրահանգ է տվել
16.05.2014 | 00:40

Ընդդիմադիր դաշտում այսօր մեռյալ վիճակ է, բոլոր գործընթացները կատարվում են իշխանության ներսում: Կուտակային կենսաթոշակային բարեփոխումների հարցն էլ չլիներ, լրիվ անգործության կմատնվեր ընդդիմությունը: Սակայն այս հարցն էլ ընդդիմության հեղինակությունը և՛ բարձրացրեց, և՛ հեղինակազրկեց ոմանց: «Քառյակի» համար անհուսալի գործընկերներ դարձան ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն, որոնք նոր կառավարության հետ սկսեցին նոր «դարաշրջան»:
ՀԱԿ-ում հասկացան, որ, որքան էլ փորձում են «այլընտրանքից» ընդդիմություն կերտել, միևնույն է, ոչինչ չի ստացվում, ու նոր մարտավարություն մշակեցին: Մեր տեղեկություններով, ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանն անձամբ հրահանգել է այս խմբակցության անդամներին, ավելի ստույգ, Լևոն Զուրաբյանին և Արամ Մանուկյանին՝ ոչ մի համագործակցության, փոխզիջման չգնալ Հովիկ Աբրահամյանի հետ, որքան էլ վերջինս «օձի» լեզու թափի: Հրահանգվել է նաև լինել անողոք կառավարության բոլոր նախաձեռնությունների հարցում, քանի որ դրանք նույն համակարգի «ծնունդ» են: Ի դեպ, այս գործը ԱԺ արտահերթ նիստում ամենայն բծախնդրությամբ իրականացրին ՀԱԿ խմբակցության հիշյալ պատգամավորները, որոնք հստակորեն ուրվագծեցին, թե ինչ նպատակներ ունի նոր վարչապետը՝ «բարեփոխումների» անվան տակ ներկայացվող օրինագծերում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1307

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ