Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Իշխանավորների 60-70 տոկոսը կոնչիտա է դարձել»

«Իշխանավորների 60-70 տոկոսը կոնչիտա է դարձել»
16.05.2014 | 01:05

«Սահմանադրությունը կարող է շուտով արժանանալ Ազգային ժողովի ընտրությունների ճակատագրին: Ամեն հինգ տարին մեկ փոփոխություններ կարող են լինել, այն էլ կնքահայրով՝ վենետիկյան հանձնաժողովով: Կարծես Վենետիկի հանձնաժողովն այլ գործ չունի, բացի ՀՀ հիմնական օրենսգիրքը բարեփոխելուց»,- երեկ «Իրատես de facto» ակումբում, անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին, ասաց «Դեպի Եվրասիական միություն» ժողովրդական շարժման նախագահ ԻՇԽԱՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ, հավելելով, որ մեր երկրում ոչ ժողովրդավարություն կա, ոչ անկախություն: «Դրանք ընդամենը տերմիններ են: Երբեք Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդն այսքան նսեմացված ու կախյալ չեն եղել, ինչքան վերջին 22 տարիներին: Հայաստանում իշխանափոխություն չի եղել ու չի էլ լինելու: Հայաստանում միայն անվանափոխություն է լինում: Նայեք կառավարության կազմը. բացի անուններից՝ ոչ մի բան չի փոխվել: Պետք է ազատվել այս կառավարությունից»:
Ասուլիսի մյուս բանախոսը` «Հայկանդուխտ» ավանդապաշտ-ժողովրդավարական կուսակցության ղեկավար ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂԱԶԱՐՅԱՆԸ, ավելի խիստ գնահատեց նոր կառավարությունը` պաշտոնյաներին անվանելով «խամաճիկներ»: «Մեր իշխանավորների 60-70 տոկոսը կոնչիտա է դարձել, իսկ երկիրը դարձրել են անառականոց՝ վտանգելով մեր երեխաների ապագան»,- ընդգծեց ակումբի հյուրը: Ավելին, տիկին Ղազարյանի կարծիքով, Հայաստանի բոլոր կուսակցությունները պետք է լուծարել: «Մեկ-երկու մարդով կուսակցություն են ստեղծում, ծախվում են իշխանություններին ու երկիրը քանդում»,- հավելեց Արմենուհի Ղազարյանը՝ իրավիճակից դուրս գալու ելքը համարելով «դիմադրության ճակատի» ձևավորումը։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2082

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ