Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Եվրոպայի վերջին այցեքարտը

Եվրոպայի վերջին այցեքարտը
16.05.2014 | 10:46

Սովորաբար մարդիկ իրար ներկայանալու ու ծանոթանալու համար սեփական այցեքարտն են փոխանցում միմյանց։ Այդպես են և երկրները, որոնք իրենց պետական գերբը և դրոշն ունեն որպես ուրիշներին ներկայանալիք խորհրդանշան։ Բայց այդ ամենի հետ մեկտեղ կա նաև բարոյական ու հոգևոր անտեսանելի այցեքարտ, որը տպավորվում է դիմացինիդ ներսում։ Այդ պատճառով քեզ կամ բարի և արդար են համարում, կամ խաբեբա ու սրիկա, կամ էլ իմաստուն, կամ հիմար, չնայած դու կարող ես արտաքինից բոլորովին էլ այդպիսին չլինել։ Մեր բարոյական բնութագիրը մեր հոգևոր իրական վիճակն է, որի պտուղները երևում են մեր գործերից ու խոսքերից։

Այս նախաբանը գրեցի, որպեսզի ընթերցողին կարողանամ փոխանցել ասելիքս այն մասին, ինչն օրերս ալեկոծեց աշխարհը։ Խոսքը «Եվրատեսիլ-2014»-ի մասին է, որտեղ ի հայտ եկավ Եվրոպայի մինչ այդ վատ քողարկված դեմքը։ Առաջին հայացքից կարծես թե ոչինչ չի եղել. եկան՝ երգեցին, շատերն էլ մայմունություն արեցին պարելիս, բայց երբ Ավստրիայի ներկայացուցիչը դուրս եկավ` մարդկային կերպարանքին ոչ բնորոշ արտաքինով, հսկա համերգասրահում հավաքվածների հոծ խմբերը կարծես թե վերջապես իրենց պաշտած աստծու պատկերն ու նմանությունը տեսան ու նրա ամբողջ ելույթը բուռն օվացիաներով ուղեկցեցին, և ինչպես սուրբ հայրերն են ասում, նմանն իր նմանին գտավ ու սիրեց։ Այս արտասովոր արտաքինով «միջնասեռ» Կոնչիտան, իհարկե, վատ չերգեց, բայց արի ու տես, որ դա բավական չէր, որ առաջնությունը գրավեր, նա պետք է համապատասխաներ եվրոպական չափանիշներին նույնպես, որպեսզի ընդունվեր հարազատի նման։ ՈՒ հենց այդ կարևոր չափանիշն էլ դարձավ նրա եվրոպական հաղթարշավի կնիքը. Կոնչիտան Նեռին՝ Հակաքրիստոսին էր ներկայացնում, ու Եվրոպան էլ ապացուցեց իր հավատարմությունը Աստծո թշնամուն։ Բայց նման բաները չեն կարող Աստծո կանխատես ու ամենագետ աչքից վրիպել։ Հետևաբար կկարդանք տեղի ունեցածի աստվածաշնչային ապացույցներն ու սպասվելիք հետևանքները, որպեսզի չլինի թե այդ մեղքերին ակամա հաղորդակից լինելով, մենք էլ ընկնենք Աստծո արդար բարկության տակ։
Ինչպես գիտենք, Նոր կտակարանի Հայտնության գիրքը վերջինն է Աստվածաշնչում, ասել կուզի՝ մարդկության վերջին ակորդը։ Իսկ այդ գրքում այս վերջին ժամանակների իրադարձությունների մասին դեռևս 2014 տարի առաջ այս մարգարեությունն է գրվել. «Ե՛կ այստեղ, և քեզ ցոյց պիտի տամ դատաստանը այն մեծ պոռնիկի, որ նստում է շատ ջրերի վրայ. նրա հետ պոռնկութիւն արեցին երկրի թագաւորները, և նրա պոռնկութեան գինուց հարբեցին երկրի բնակիչները: Եւ հրեշտակը առաւ տարաւ ինձ անապատ՝ Հոգով. և տեսայ մի կին, որ նստել էր մի կարմիր գազանի վրայ, որի մարմինը ծածկուած էր հայհոյալից գրութիւններով: Եւ այն գազանը, որին տեսայ, ունէր եօթը գլուխ և տասը եղջիւր: Կինը հագել էր ծիրանի ու կարմիր հագուստ և զարդարուած էր ոսկով, մարգարտով և թանկագին քարերով. նա իր ձեռքին բռնել էր ոսկէ բաժակ, որը լի էր իր գարշելի և անմաքուր պոռնկութեամբ: Եւ նրա ճակատին կար գրուած խորհրդաւոր մի անուն. Մեծն Բաբելոն, մա՛յր երկրի պոռնիկների և գարշելիների» (Հայտնություն 1. 5): Այս տողերում կան խորհրդանշական բառեր, որոնք մեկնաբանության կարիք ունեն, որպեսզի ավելի ըմբռնելի լինի գրվածը։ Աստվածաշունչը մեծ մասամբ պոռնիկ համարում է այն անձանց, ովքեր մարմնավոր շահի համար անտեսում են Աստծո պատվիրաններն ու տրվում են դիմացինին փողի դիմաց։ Իսկ հոգևոր իմաստով պոռնկություն է համարվում, երբ մարդը, թողնելով իր Տեր Աստծուն, սկսում է պաշտել մեկ այլ աստծու, նրանից ակնկալելով երկրային ժամանակավոր բարիքներ, հարստություն, պաշտոն կամ փառք։ Իսկ շատ ջրերի վրա նստած պոռնիկը խորհուրդն է եվրոպական ազգերի այժմյան միության, քանզի ջրերը ժողովուրդների ու ազգերի նշանակն են ըստ Աստծո խոսքի։ Բաբելոն անունն էլ Հին կտակարանից է, երբ ջրհեղեղից հետո մարդիկ ապստամբեցին Աստծո կամքի դեմ և ուզեցին մեկտեղ բնակվել ու մինչև երկինք հասնող աշտարակ սարքել, որ երբ Աստված նորից ուզենա ջրհեղեղով պատժել, նրանք պատսպարան ունենան այդ աշտարակում։ Իսկ «Բաբելոն» թարգմանվում է խառնակություն, քանի որ Տերը մինչ այդ մեկ ընդհանուր լեզվով խոսող ժողվուրդներին տարբեր լեզուներ տվեց, որ միմյանց չհասկանան, ու իրենց ապստամբ խորհուրդը խափանվի։ Իսկ տվյալ դեպքում Եվրամիությունը, որ տարբեր ազգերից ու լեզուներից է բաղկացած, Հայտնության գրքում ժամանակակից Բաբելոնի խորհուրդն է կրում, քանի որ եվրոպական այդ երկրները միաբանվել են Աստծո դեմ, Ով մարդկանց սրբության ու փրկության է առաջնորդում Իր պատվիրաններով։ Բայց հիմա այդ ժողովուրդներից ո՞րն է մտածում Աստծո պատվիրանների մասին, որտեղ գրված է. «Մի՛ շնացիր», քանզի շնությունն ու պոռնկությունը կարծես դարձել են համայն մարդկության միակ նպատակն ու գործը։ Իսկ վերը նշված յոթ գլուխներն ու տասը եղջյուրները, հենց Եվրամիության երկրներն են, որոնցից յոթը հիմնականն են, այսինքն՝ հզոր ու հարուստ երկրները, իսկ տասը՝ երկրորդականները, որոնք եղջյուրներ են կոչվում, նրանք են, որ սնվում են այդ յոթ հիմնականներից։
Աշխարհի բազմաթիվ երկրներից 17-ն այժմ պետականորեն ընդունել են միասեռականների ամուսնության օրենքը, դրանով իսկ ապստամբելով Աստծո դեմ, Ով ասել է. «Աճեցե՛ք ու բազմացե՛ք»։ Այդքանը քիչ համարելով, նրանցից շատերն էլ իրավունք տվեցին այդ պղծյալ ընտանիքներին երեխաներ որդեգրելու։ Իսկ այդ երեխաներն էլ, որոնք կրիմինալ առուծախի առարկա են դարձել, զանազան կեղծ հնարքներով Յուվենալ ոստիկանության միջոցով բռնի խլվում են նորմալ ընտանիքներից, կամ էլ չունևոր ու մեծ ընտանիքների «ավելցուկից»։ Ահա այդ Բաբելոն կոչվող գազանն այլասերեց աշխարհի շատ ազգերի ու ժողովուրդների, իսկ դրանք էլ պոռնկության սահմաններն անցան օվկիանոսից այն կողմ ու ապականեցին նաև ԱՄՆ-ի առայժմ 22 նահանգները, Կանադան, Բրազիլիան, Արգենտինան։ Դեռ չգիտենք՝ քանի երկրներ իրենց բարոյականության պսակը կդնեն սատանայի կճղակների տակ, բայց գիտենք՝ Նեռի թիրախն այսօր ուղղված է ասիական մայր ցամաքի կողմը։ ՈՒ այժմ ինչ կատարվում է ՈՒկրաինայում, հենց Եվրոպայի պոռնկության ընդլայնման սահմանների կռիվ է, որի դեմ, որքան էլ զարմանալի է, մի ժամանակ սատանայի կամակատար եղած Ռուսաստանն է կանգնած, որը խորհրդային տարիներին իր երկրի տարածքում ոչնչացրեց տասնյակ հազարավոր Աստծո տներ՝ եկեղեցիներ, ու բանտերում և աքսորներում միլիոնավորների նահատակեց։ Եթե հիշում եք, մենք ընթերցողներին տեղեկացրինք, որ այս տարվա Սոչիի օլիմպիադայից առաջ Եվրոպայի 27 Նոբելյան մրցանակակիրներ, որից հետո՝ հիսունից ավելի աշխարհի և օլիմպիական չեմպիոններ, հարկ համարեցին նամակով դիմել Ռուսաստանի նախագահ Պուտինին, որպեսզի նա չարգելի միասեռականներին ամուսնանալ, ու թույլ տա նրանց անարգել գործունեությունը։ Պուտինը տղամարդավարի ու նաև քրիստոնեավայել կեցվածքով նրանց իրենց արժանի տեղը ցույց տվեց։
Հիմա չխորանանք այդ քաղաքականության մեջ, որն արդեն բարոյական ոլորտից հոգևոր ոլորտ է սողոսկել, ու Քրիստոսի եկեղեցին էլ է մասամբ քաղաքականացվել։ Այլ կարդանք, թե ինչ է սպասում պոռնիկ Բաբելոնին, քանզի Տիրոջ առջև մեղքը համապատասխան հատուցում է պահանջում։ Շարունակենք կարդալ. «Հրեշտակն ասաց ինձ. Եւ այն ջրերը, որ տեսար, և ուր նստած էր պոռնիկը, ժողովուրդներ են, բազմութիւններ, ազգեր և լեզուներ: Եւ գազանի տասը եղջիւրները, որ տեսար, դրանք պիտի տեսնեն պոռնկին, պիտի ատեն նրան, պիտի ուտեն նրա մարմինը և պիտի այրեն նրան կրակով. քանզի Աստուած այս բանը դրեց նրանց սրտում, որ նրանք լինեն միակամ և թագաւորութիւնը տան գազանին, մինչև որ կատարուի Աստծու խօսքը» (Հայտնություն 17. 15): Այսինքն, ըստ հիշյալ գրվածքի, բոլոր այս միակամ եվրապետությունները, երբ գա ժամանակը, հենց իրենք էլ պետք է կրակով այրեն պոռնկի մարմինը։ Իսկ ինչպե՞ս է դա կատարվելու, դեռ չգիտենք, բայց որ պետք է կատարվի, հաստատ է, քանզի Տիրոջ անսուտն Խոսքն է այդ ասում։
Ասել կուզի՝ հանձին Կոնչիտայի Եվրոպան իր այցեքարտն ընդունեց որպես դավանանք, հաստատելով իր հնազանդությունն այս աշխարհի ժամանակավոր իշխանին՝ սատանային։ ՈՒ արդեն իր դաստիարակած այդ շանքածին քսի է տալիս Ռուսաստանի դեմ, հոխորտալով, թե իրենց դեմ խաղ չկա, նրանք պիտի բազմանան։ Բայց այդ խեղճ արարածները չգիտեն, որ երբ փուշը դաշտում շատանում է, հողագործ տերը պարզապես այրում է ամբողջ դաշտը, որպեսզի դրանք արմատախիլ արվեն, իհարկե նախապես հավաքելով իր ցորենի բերքը։ Այդպես էլ վարվելու է մեր Արարիչ Տերը գալիք Իր մաքրագործող կրակով։
Իսկ հիմա այս ամենին նայենք մեկ այլ տեսանկյունից։ Շատերս գիտենք, որ եթե մեկը թեկուզ և տվյալ մեղքը չի գործել ինչ-ինչ խանգարիչ հանգամանքներով, բայց մտքով հավանություն է տվել, ապա նա սրտով ու մտքով հաղորդ է եղել այդ մեղքին։ Եթե քեզ հետ ապրող հարազատ մեկը հավանություն է տալիս քո թշնամուն, նշանակում է՝ այդ հարազատդ դարձել է թշնամուդ բարեկամը։ Այդ նույնն է ասում նաև Աստծո խոսքը Պողոս առաքյալի միջոցով. «Դրա համար, ըստ իրենց սրտերի ցանկութեան, Աստուած նրանց մատնեց պղծութեան, որ անարգեն իրենց մարմինները իրենք իրենց մէջ. նրանք փոխանակեցին Աստծու ճշմարտութիւնը ստով, հնազանդուեցին ու պաշտեցին արարածներին և ոչ Արարչին, որ օրհնեալ է յաւիտեանս: Ամէն: Ահա թէ ինչու Աստուած նրանց մատնեց անարգ կրքերի. որովհետև նրանց էգերը բնական կարիքները փոխանակեցին անբնական կարիքներով: Նոյնպէս և արուները, թողնելով էգի հանդէպ բնական կարիքները, իրենց ցանկութիւններով բորբոքուեցին միմեանց հանդէպ. արուները արուների հետ խայտառակութիւն էին գործում և փոխարէնը իրենք իրենց անձերի մէջ ընդունում էին իրենց մոլորութեան հատուցումը: Եւ քանի որ չկամեցան ճանաչել Աստծուն, Աստուած նրանց մատնեց անարգ մտքերի, որ անվայել բաներ անեն՝ լցուած լինելով ամենայն անիրաւութեամբ, պոռնկութեամբ, անզգամութեամբ, ագահութեամբ, չարութեամբ, կատարեալ նախանձով, սպանութեամբ, կռուազանցութեամբ, նենգութեամբ, չարասրտութեամբ. բանսարկու, չարախօս, աստուածատեաց, նախատող, հպարտ, ամբարտաւան, պոռոտախօս, չարահնար, ծնողատեաց, անմիտ, ուխտադրուժ, անագորոյն, անգութ, անողորմ. նրանք գիտէին Աստծու արդար դատաստանը, թէ այսպիսի բաներ գործողները մահուան են արժանի. և ոչ միայն նրանք, որ անում են այդ բաները, այլ նաև նրանք, որ գործողներին հաւանութիւն են տալիս» (Հռոմեացիներին 1. 24-32): Հասկացա՞նք, որ մեղավորներին հավանություն տվողները նույնպես պատժվելու են, ինչպես մեղք գործողները։ ՈՒրեմն զգույշ լինենք. մեր շուրջը խոզի նման գիրացող ու «հաբռգող» հարուստներին ու իշխանավորներին մտքում հավանություն տալով ու նրանց կերած տաշտակից ցանկանալով՝ մտնում ենք Աստծո արդար դատաստանի տակ։ Զգույշ լինենք, թե ինչ ենք ցանկանում և ումից ենք ուզում։
Կոնչիտան հաղթանակից հետո իր առաջին հարցազրույցում ասաց, հեռակա իր խոսքն ուղղելով Վլադիմիր Պուտինին. «Մեզ այլևս հնարավոր չէ կանգնեցնել...»։ Շատերը հասկացան, որ այլևս հնարավոր չէ կանգնեցնել միասեռականների հաղթարշավը, բայց հոգևոր իմաստով Կոնչիտան «մարգարեացավ» իր նմանների ու իրենց հավանություն տվողների համար. «Մեզ այլևս հնարավոր չէ կանգնեցնել... ինքնակամ դժոխք գնալու ճանապարհից»։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հ. Գ.- Ես Facebook-ի ընկերներիս հետ ազատ ժամանակ շփվում եմ։ Երբ մի քանի օր առաջ գրեցի իմ կարծիքը պոռնկացող Եվրոպայի մասին, որը փորձում է ՈՒկրաինան իր փեշի տակ բերել, ինձ մի հայորդի վիրավորված պատասխանեց, թե իմ կարծիքը Եվրոպայի մասին սխալ է, քանի որ ինքը մի տարի ապրել է այնտեղ, բայց ոչ մի միասեռականի չի հանդիպել։ Այդ կուրացած մոլորյալին պատասխանելն անիմաստ էր, բայց եթե գոնե մի փոքր տեսողություն ունենար ճշմարտության հանդեպ, այս օրերին կտեսներ գոնե մեկին՝ հանձին Կոնչիտայի, ու դրանով իսկ ամբողջ ապականված Եվրոպան։ Վերջապես կոնկրետացնեմ ասելիքս. երբ ծանոթացա այն ցուցակի հետ, որտեղ նշված էր, թե Կոնչիտային որ երկիրը քանի միավոր է տվել, ապշեցի, որովհետև այնտեղ տեսա բաներ, որ ի հայտ էին բերում տվյալ ազգի բարոյական անկման աստիճանը։ Հիմա պարզապես ասեմ, որ 100 տոկոս, այսինքն՝ 12 միավոր տված պետությունների թիվը մեծ էր՝ մի քանի տասնյակ, բայց որ դրանց շարքում էին նաև Իսրայելն ու Հունաստանը, որոնք այս կամ այն կերպ պետք է դեմ լինեին այդ բարոյազուրկ եվրախայտառակությանը, ինձ զարմացրեց, բայց ավելի զարմացրին գիտե՞ք ովքեր. Վրաստանն ու Ադրբեջանը, քանզի սրանցից առաջինը՝ վրաց ուղղափառ ժողովուրդը, որ պետք է գոնե ձեռնպահ լիներ այս հարցում, 10 միավոր էր տվել, 12 հնարավորից, իսկ ահա մեր թշնամի հարևանը՝ զրո միավոր։
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ- Չկասկածե՛նք, մեղքին հավանություն տվող այդ երկրների անունները գրանցվեցին երկնքում։ Իսկ այն մնացած գրառումները, որ կան բոլորիս «անձնական գործերում», նույնպես կան այնտեղ, ու կլինեն մինչ այն պահը, երբ մեզնից յուրաքանչյուրը կկանգնի Աստծո արդար դատաստանի առաջ։ Իսկ եթե մինչև հիմա այս և մնացած հարցերում ձեր մեջ մեղքին առնչվող հարցեր կան, քանի դեռ ժամանակ ու հնարավորություն կա մաքրվելու և այնտեղի գրառումները ջնջելու, խոստովանությամբ ու ապաշխարությամբ մաքրվեք, քանզի Տերը մոտ է. արդեն գալիս է։
Եվ վերջում կարդանք այս ամենի վախճանաբանության մասին.
Աստվածաշնչի ամենավերջին գրքի ամենավերջին գլխում այսպես է գրված. «Այս գրքի մարգարէական խօսքերը կնքուած մի՛ պահիր, քանզի ժամանակը մօտ է: Նա, ով ամբարիշտ է, թող ամբարշտութիւն անի, ով կեղտոտ է, թող կեղտոտ լինի, ով արդար է, թող արդարութիւն անի, և ով սուրբ է, թող սուրբ լինի: Ահա գալիս եմ շուտով, և ինձ հետ են իմ վարձերը, որպէսզի հատուցեմ իւրաքանչիւրին ըստ իր գործերի: Ես եմ Ալֆան և Օմեգան, Սկիզբը և Վախճանը, Առաջինը և Վերջինը:
Երանելի՜ են նրանք, որ պահում են նրա պատուիրանները: Նրանք իրաւունք ունեն ուտելու կենաց ծառից և մտնելու քաղաքի դռներով: Իսկ շներն ու կախարդները, մարդասպաններն ու կռապաշտները և բոլոր նրանք, որ սիրում են սուտը, դուրս պիտի նետուեն» (Հայտնություն 22 10-14):

Դիտվել է՝ 1441

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ