Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Քառյակն ասաց՝ ես դեռ կամ

Քառյակն ասաց՝ ես դեռ կամ
17.05.2014 | 21:55

ԱԺ ՀԱԿ խմբակցությունում տեղի է ունեցել ԱԺ չորս ոչիշխանական ուժերի փակ հանդիպումը։ Լևոն Զուրաբյանը նիստից հետո լրագրողներին ասել է, որ քննարկել են միասնական քաղաքական օրակարգի ձևավորման և հանրահավաք անելու հարցերը: «Կձևավորվի պահանջների ցանկ, որը մենք կներկայացնենք իշխանությանը։ Մոտ մեկ շաբաթում չորս քաղաքական ուժերը կպատրաստեն պահանջների ցանկը։ Քառյակը կառաջնորդի ժողովրդին այս քաղաքական օրակարգի իրականացման գործընթացում. մենք որոշել ենք, որ կանցկացնենք հանրահավաք, որի նպատակը կլինի հենց այս քաղաքական օրակարգի իրականացումը։ Թե երբ կլինի հանրահավաքը, կորոշենք քառյակի առաջիկա նիստին»,-ասել է Լևոն Զուրաբյանը։
Քննարկվել է նաև կառավարության ծրագրի շուրջ միասնական դիրքորոշում ձևավորելու հարցը։ «Բավականին բովանդակալից քննարկում ունեցանք, մեր մոտեցումները համընկում են, և հուսանք, որ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հանդես կգանք միասնական դիրքորոշմամբ»,-նշել է ՀԱԿ խմբակցության ղեկավարը:

Դիտվել է՝ 887

Մեկնաբանություններ