Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իշխանության «կուտը» `ոչիշխանականներին չեզոքացնելու նպատակով

Իշխանության «կուտը» `ոչիշխանականներին չեզոքացնելու նպատակով
27.05.2014 | 14:11

Իշխանությունն այսուհետ վարելու է երկբևեռ քաղաքականություն. մի բևեռը լինելու է իշխանությունը, մյուսը` ընդդիմադիր ուժերը: Այս մասին այսօր հայտարարել է իշխող ՀՀԿ կուսակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Վերջինս ասել է, թե իր կուսակցությունն ընդդիմադիր և մնացած այլ քաղաքական ուժերի հետ համագործակցությունը ուզում է հասցնել մի մակարդակի, երբ իրենց չեն ընդունի որպես թշնամի: Ոչիշխանական ուժերի հետ համագործակցության մասին այսօր խոսել է ՀՀԿ ևս մեկ այլ անդամ, կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը: Վերջինս նշել է, թե ընդդիմությունը պետք է ունենա որոշ վերահսկողական լիազորություններ, որոնց սահմանները այժմ քննարկվում են: Հարությունյանը նաև ասել է, թե չի բացառվում, որ ընդդիմադիրներին վերահսկողական լծակներ տրվեն, որի համար արժե այլ երկրների փորձին ծանոթանալ:
Ըստ ամենայնի` իշխող ՀՀԿ կուսակցությունը փոխել է մարտավարությունը ոչիշխանականների նկատմամբ: Սա էլ, կարծես, իշխանության նախընտրական արշավն է 2017-ի և 2018-ի համար: Բացառված չէ, որ, ընդդիմադիրներին վերահսկողական լծակներ տալով, իշխանությունը խուսափի պատասխանատվության իր չափից` իշխանությունը մի ձեռքով կարող է լծակներ տալ ընդդիմությանը, մյուս ձեռքով` խանգարել վերջինիս իրացնելու այդ լծակները: Արդյունքում կստացվի, որ առկա խնդիրների, չարաշահումների մեջ իրենց մեղքը կունենան և ոչիշխանականները` հենց այն առումով, որ չեն կարողանա որևէ կերպ խոչընդոտել դրանց: Հիշենք, որ Դավիթ Հարությունյանը նշել է վերահսկողական լծակների սահմանների ճշտման մասին: Ինչ էլ տրվի ոչիշխանականներին, դատական և ուժային համակարգը, ենթադրվում է, իշխանության ձեռքում կմնա: Իսկ այդ պարագայում` ինչքան կուզի` թող խոսի ու վերահսկի ընդդիմությունը:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1101

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ