«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Լեհաստանի դեսպանը թող լռի, քանզի աշխարհում երբեք արդարություն չի եղել և չի լինելու

Լեհաստանի դեսպանը թող լռի, քանզի աշխարհում երբեք արդարություն չի եղել և չի լինելու
30.05.2014 | 11:12

Խորհրդային պետությունը վաղուց չկա: Նրա ոչ առկա գերեզմանի փոխարեն առկա է տասնհինգ պետություն, որոնցից երեքը` անկորուստ, որովհետև չունեին միմյանց նկատմամբ պահանջներ, կարողացել են մաս կազմել «քաղաքակիրթ» ռազմական միության, ապահովելով, այսպես ասած, իրենց անվտանգությունը, իսկ մնացած տասներկուսում գոյություն ունեցող պրոբլեմները դեռ երկար ժամանակ կմաշեն անցած յոթանասուն տարիների գաղափարախոսությամբ ձեռք բերված ժողովուրդների բարեկամությունը: Որքան էլ այսօր որոշ լածիրակներ ծաղրեն այդ բարեկամությունը, փաստը մնում է փաստ, որ հայը կարող էր գիշերվա կեսին անսարք ավտոմեքենայով մնալ Ադրբեջանի ցանկացած ճանապարհին, քնել ավտոմեքենայում, չմտածելով իր անվտանգության մասին, իսկ առավոտյան նրան օգնության ձեռք կմեկներ մի բարի ազերի: Եվ այդպես էր ոչ միայն Ադրբեջանում, այլև ԽՍՀՄ ամբողջ տարածքում: Այն, ինչ կատարվեց անցած դարի 90-ականներին ԽՍՀՄ մի շարք ժողովուրդների միջև, ինչ-որ կերպ բացատրելի էր: Ղարաբաղա-ադրբեջանական պարզ ազգային կոնֆլիկտին որոշ հեռուն գնացող ճարպիկ գործիչներ փորձում էին տալ կրոնական երանգ, իսկ երբ համանման կոնֆլիկտ առաջացավ ուզբեկի և թուրք մեսխեթցու միջև, որոշ ապուշ խորհրդային պետական գործիչներ փորձեցին այն համարել «ելակի» պատճառով առաջացած կոնֆլիկտ: Որ Խորհրդային Միությունում տարիներ շարունակ քնած ազգային հարցերն իրենց լուծմանն էին սպասում, փաստ էր, բայց, ցավոք, դրա վրա ոչ ոք ուշադրություն չէր դարձնում, ինչն էլ համատեղ և խելացիորեն օգտագործեցին դրսի և ներսի թշնամի ուժերը: Այդ թշնամի ուժերին հաջողվեց ահավոր թշնամություն առաջ բերել մի մոր կրծքի կաթ կերած ուկրաինացու և ռուսի միջև, մի բան, որ չէր կարող անցնել անգամ ամենամեծ գուշակի մտքով: Այսօր ՈՒկրաինայում կան բավականին ստվար ուժեր, որոնք ոչ միայն ատում են ռուսին, այլև պատրաստ են հնարավորության դեպքում ցանկացած պահի նրա արյունը հեղելու: Ցանկացած հայ մարդ (գուցե և ոչ միայն հայ) ռուս և ուկրաինացի ասելով հասկանում էր նույն ազգը, երբեմն էլ կատակով ավելացնում, որ լեզվական առումով հայն ու ղարաբաղցին իրար ավելի դժվար կհասկանան, քան ռուսն ու ուկրաինացին: Մինչդեռ այսօր պարզվում է, որ այնքան էլ այդպես չէ, որ դարեր առաջ ուկրաինացին միշտ փորձել է պրծնել մեծ եղբոր ազդեցությունից և դառնալ ինքնուրույն մարդ, այսինքն` ազգ: Ասվածի լավագույն վկան է հավանաբար 1708 թվականին Պոլտավայի ճակատամարտում շվեդների դեմ մահուկենաց կռիվ տվող «ռուս մեծ մարդու» (Կառլ Մարքսի` Պետրոս Մեծին տրված բնութագրումն է) թիկունքում դավադրաբար բանակցություններ վարող հետման Մազեպան, որի մտադրությունների մասին այդպես էլ անտեղյակ մնաց Պետրոս Մեծը: Ստեպան Բանդերան կարողացավ անել ավելին, քան Մազեպան. Բանդերան գործեց ոչ միայն ակնհայտ, այլև դաժանորեն: Ստեպան Բանդերան այսօրվա ուկրաինական ֆաշիզմի վառ օրինակն է: Այսօր ՈՒկրաինայում կատարվող դեպքերը ինձ օգնում են լավ հասկանալու անցած դարի սկզբին Լենինի գրած հայտնի հոդվածը «Ռուսների, մալոռուսների (նկատի ուներ ուկրաինացիներին- Ս. Հ.) և բելոռուսների ազգային հպարտության մասին»: Եթե դեռևս անցած դարի սկզբներին խոսվել է մալոռուսների ազգային հպարտության մասին, ուրեմն այն գոյություն է ունեցել, և հավանաբար այդ փաստով կարելի է բացատրել, թե ինչու հեղափոխությունից հետո այդքան հսկայական տարածքների վրա Լենինը ստեղծեց նոր ուկրաինական պետությունը, որտեղ ռուսները ոչ միայն զգալի մաս էին կազմում, այլև նրանցով բնակեցված տարածքներում և ձեռքերում էր գտնվում ամբողջ ուկրաինական արդյունաբերությունը: Այդ հնարքով Լենինը մտածել էր ուկրաինացիներին հավերժ կապել Ռուսաստանի հետ: Հայրենական պատերազմից առաջ Ստալինը ուկրաինական տարածքներն ընդլայնեց Լեհաստանի հաշվին, որով նա իր վրեժն էր լուծում քաղաքացիական պատերազմի տարիներին Լեհաստանի կառավարության (Պիլսուդսկու գլխավորությամբ) խորհրդային Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական վերաբերմունքի համար: Իմ կարծիքով, Խատինը ստալինյան այդ ատելության շարունակությունն էր: Ինչպես կարող էր Ստալինը ներել լեհական սպաներին (որքան էլ գործելակերպը դաժան էր, բայց և բացատրելի), որի կառավարությունը փախել էր օկուպացված Լեհաստանից և գործում էր թշնամաբար ԽՍՀՄ-ին թշնամի Անգլիայում: Այսօր ո՞ւմ դեմ է գործում լեհական կառավարությունը։ Հավանաբար այսօրվա լեհական կառավարության գործելաոճը այն շնորհակալությունն է խորհրդային զինվորի նկատմամբ, որն իր կյանքի գնով փրկեց Լեհաստանն աշխարհի երեսից ջնջվելուց: Այսօր Լեհաստանի կառավարությունն ակտիվորեն խառնվում է ուկրաինական դեպքերին, անգամ մոռացել են Բանդերային: Երեկվա թշնամի բանդերականներն այսօր նրանց բարեկամներն են: Իսկ Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Հայաստանում փորձում է մեզ խրատ տալ` տեղադրե՞լ Երևանում Միկոյանի արձանը, թե՞ ոչ: Եթե Միկոյանին մեղադրում են լեհ սպաների գնդակահարման ցուցակի տակ ստորագրելու համար, ապա լեհերն ինչո՞ւ են մոռանում և հանուն ինչի՞ էին տեղադրել Լվովում Պիլսուդսկու արձանը: Այսօր Լեհաստանի կառավարությունն ինչո՞ւ է ՈՒկրաինայի դեպքերի կապակցությամբ զորքեր տեղաշարժում դեպի ՈՒկրաինա, ինչո՞ւ է այսօր Լեհաստանի դեսպանը պաշտպանում մի ամբողջ բելառուսական գյուղ ոչնչացրած բանդերականների հետնորդներին: Միկոյանը համաշխարհային մակարդակի պետական գործիչ է: Միայն Կարիբյան ճգնաժամի լուծման նրա ջանքերը բավական են, որ նրա արձանը ամենուրեք դրվի: Նրան քննադատում են, որովհետև նա խորհրդային պետական գործիչ է, իսկ ինչ խորհրդային է, հակացուցված է բուրժուաներին: Խորհրդային երկիրն իր բոլոր դաժանություններով հանդերձ ժողովրդական երկիր էր, պաշտպանված էր մարդու ամենակարևոր` աշխատանքի իրավունքը:
Այսօր ի՞նչ է կատարվում աշխարհում ամեն օր. սպանություններ, ահաբեկություններ, մարդկային զոհեր: Այսօր ոչ մեկը չի խոսում ԱՄՆ-ի նախագահ Ջ. Բուշի վարած ագրեսիվ ու տհաս քաղաքականության պատճառով Իրաքում զոհված մեկ միլիոն խաղաղ բնակչության մասին: Այսօր խոսում են խոսելու կամ Ասադին մեղադրելու համար, Սիրիայում ամեն օր զոհվող խաղաղ բնակիչների մասին, ՈՒկրաինայում խաղաղ բնակիչ մատաղացուների մասին, բայց որքան ուզես ամեն րոպե ամեն առիթով քարկոծում են ԽՍՀՄ-ը, նրա պետական գործիչներին: Միկոյանը երկիր չի թալանել, միլիարդներ չի կուտակել, ինչպես այսօրվա հետխորհրդային նախագահները կամ նրանց դրածո օլիգարխները: Միկոյանը նվիրված էր իր մեծ հայրենիքին և աշխատում էր նրա բարգավաճման համար: Այդ ինչո՞ւ Լեհաստանի դեսպանը լռում է, երբ բացահայտ կաշառքով աշխարհի մի շարք երկրներում տեղադրում են Ալիևի արձանը: Թուրքիայում տեղադրված Թալեաթի արձանի մասին չեմ խոսում: Ո՞Ւր էր Լեհաստանի ձայնը, երբ իրենց սլավոն եղբայրների պատմական հողը` Կոսովոն, լկտիաբար խլում էին սերբերից: Այնպես որ, դեսպանը թող լռի, քանզի աշխարհում երբեք արդարություն չի եղել և չի լինելու:
Հիմա անդրադառնամ մյուս մտորումներիս:
Ինչպես առօրյա կյանքում, սովորական մարդը, երբ խախտվում է նրա շահը (դիտավորյալ չասացի իրավունքը), սկսում է խոսել արդարությունից, իրավունքից, մարդկային արժեքներից, սկսում է սրա-նրա մոտ արդարանալ, աջակիցներ փնտրել, այնպես էլ պետության ղեկավարները պետության շահի փոքր-ինչ խախտման դեպքում սկսում են խոսել վերամբարձ գաղափարներից, մարդկային իրավունքներից, համամարդկային արժեքներից: Ասածս փաստելու համար հեռուն չգնանք, և որպես միջանկյալ խոսք հիշեմ ջհուդներին (տվյալ օրինակի համար նրանց չի կարելի հրեա անվանել), երբ խոսում են հայերի ցեղասպանությունից, բարձրաստիճան ջհուդը կսկսի փիլիսոփայել, խոսել հումանիզմից, կոտորածներից, բայց երբեք չի օգտագործի «ցեղասպանություն» բառը, թեպետ իր տեսակ ջհուդից տարբերվող հրեա անվանի գիտնականը, հումանիստը, Ռաֆայել Լեմկեն, ցեղասպանության գիտական տեսության հիմնադիր հեղինակը որպես հիմք նկատի է ունեցել հենց հայերի 1915 թվականին կատարված ցեղասպանությունը: Հետևաբար կա երկու տեսակի հրեա` ջհուդ, որի համար խորթ են համամարդկային արժեքները, և նա շահից դենը ոչինչ չի տեսնում, և հրեա, որի համար շահից վեր են համամարդկային արժեքները:
Դարեր շարունակ հրեայի գծուծ, ժլատ, ագահ տեսակը քանակապես վերածվել է որակի և նրան իր այդ բացասական հատկանիշների համար «շուն ջհուդ» են անվանել (կարդա Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը»- Ս.Հ.)։ Եվ այդ տեսակն է, որ չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը։ Իսկ նրա որակյալ տեսակը` հրեան, տվել է մարդասերների շքեղաշուք մի փաղանգ։ Ֆրանց Վերֆելն այդ փաղանգի դասական ներկայացուցիչներից է։
Հիմա վերադառնամ մտորումներիս բուն թեմային: Հետխորհրդային Ռուսաստանը, հատկապես նրա բարձրաստիճան ղեկավարությունը, երբեք հրապարակավ չի խոսել ազգերի ինքնորոշման իրավունքից, անգամ այն ժամանակ, երբ 2008 թվականի ռուս-վրացական բլիցկրիգում Ռուսաստանը ուժի միջոցով Վրաստանից պոկեց զգալի տարածքներ և իր նվաճողական վարքագիծն արդարացնելու համար, պետական բարձրաստիճան պաշտոնյայի լեզվով հայտարարեց, եթե իրենք ուշանային մի քանի ժամ, ապա Հարավային Օսիայի բնակչության ցեղասպանությունն անխուսափելի էր: Հանուն ճշմարտության ասեմ, որ Ռուսաստանն իր տեսանկյունից ճիշտ վարվեց և փրկեց օս ժողովրդին կիսախելագար Սաակաշվիլու վայրագություններից: Ռուսաստանի ագրեսիան Արևմուտքի սրտով էր, եթե չհաշվենք տխմար խոսելը, որովհետև Արևմուտքին (ՆԱՏՕ-ին) կոնֆլիկտներով առկա Վրաստան պետք չէր, ինչպես այսօր կատարվեց ՈՒկրաինայի հետ Ղրիմի պարագայում: Ինչպես Վրաստանի, այնպես էլ ՈՒկրաինայի մուտքը դեպի ՆԱՏՕ դեռ երկար է, ազգամիջյան կոնֆլիկտներն այս երկրներում դեռ չեն վերջացել: Երբ սկսվեց Ղրիմի հարցի սրացումը, Ռուսաստանի ղեկավարները, հատկապես նրա փայլուն նախագահ Պուտինը, մեկեն դարձան միջազգային իրավունքի մասնագետ, սկսեցին խոսել ազգերի բնական սուրբ իրավունքից` ինքնորոշումից: Անգամ ծաղրում էին ԱՄՆ-ի նախագահին, որ չգիտեր` Կոսովոյի հարցը լուծվել է ոչ թե ինքնորոշումով, այլ բռնի ուժով: Եվ Պուտինը, և նրան սատարող ագիտացիայի և պրոպագանդայի միջոցներով ռուս քաղաքական գործիչներն արդարացնում էին և ընդամենը հաշված օրերում, այն էլ ռուսական ահռելի ռազմածովային և ցամաքային ուժերի առկայության պայմաններում անցկացրին ինքնորոշման հանրաքվեն, իսկ խորհրդային բանակի, ադրբեջանական օմօն-ի զինվորների ավտոմատների սպառնալիքի տակ դեռևս 1990-ին անցկացված Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքից, ռուսական քաղաքական գործիչները, նույն ինքը` միջազգայնագետ նախագահ Պուտինը, ոչինչ չեն խոսում: Պուտինը պետք է լավ իմանա, որ ինքնորոշումը միջազգային սուրբ իրավունք է և չի կարող լինել ոչ ղրիմյան և ոչ էլ նրանց ձեռնտու որևէ տարբերակով, միայն իրենց շահն արտահայտող: Այստեղ փնտրեցի, բայց չկարողացա գտնել այն հարմար տարբերակումը, որ կատարեցի հայոց ցեղասպանության հարցում ջհուդի և հրեայի պարագայում: Ստեպաշինը ռուս մեծ մարդ է, Կիմ Բակշին ռուս մեծ մտավորական է, նրանք երկուսն էլ և նրանց նմանները մեծ հումանիստներ են, անգամ Ժիրինովսկին դեպքից դեպք փորձում է հումանիստ երևալ, իրերը կոչում է իրենց անուններով, իսկ Պուտինը ռուսական պետության շահից դեն ոչինչ չի տեսնում, որը որոշակի պարագաներում կարող է կործանարար լինել հենց Ռուսաստանի համար: Անշուշտ, Պուտինը գրագետ մարդ է և եթե գիտեր, որ առանց որևէ պատճառի (թեպետ առանց պատճառի ոչինչ չի լինում) Ղրիմը ՈՒկրաինային տվել է Խրուշչովը, թող որ ուսուցանեմ նրան, որ Ղարաբաղը և Նախիջևանը Լենին-Ստալին երկյակի կամքով տրվել է Ադրբեջանին: Մեր ղեկավարությունը քաղաքական սխալ թույլ տվեց, որ միջազգայնագետ Պուտինի կողմից ինքնորոշման իրավունքից խոսելու պահին չճանաչեց Ղարաբաղը, ավելի ճիշտ` չմիացրեց Ղարաբաղը Հայաստանին: Նրանք, ովքեր փորձում են արդարանալ, ասելով, թե Ղրիմի օրինակն այլ է, չարաչար սխալվում են, որովհետև, եթե Ղրիմն ընդամենը 200 տարի կամ փոքր-ինչ ավելի է, որ ռուսական հող է, ապա Ղարաբաղը ի ծնե հայկական հող է: Այսօր Մոսկվայում ոմանք փորձում են ակնարկել, վախեցնել մեզ, թե կփակեն մեր մուտքը ՄՄ, եթե Ղարաբաղը մեզ հետ լինի, որին ճիշտ և խելացի պատասխան է տվել մեր ղեկավարությունը: Եթե մենք, իրոք, Ռուսաստանի կարիքն ունենք, ապա պետք է ասել, որ ոչ պակաս Ռուսաստանն ունի մեր կարիքը:
Վերջում չեմ կարող թղթին չհանձնել ամենակարևոր մտորումներիցս մեկը: Սերբիայում ջրհեղեղ է, որքան էլ մենք աղքատ լինենք այսօր, բարոյական իրավունք չունեինք թեկուզ սիմվոլիկ ձևով ձեռք չմեկնելու սերբ ժողովրդին, քանզի նրանք Սպիտակի աղետի ժամանակ ցույց տվեցին իրենց հոգու ողջ վեհությունը: Աշխարհում երկու ժողովուրդ, մեկը ուղղափառ, մյուսը` առաքելական, այսինքն` քրիստոնյա, անսահման հավատով են եղել դեպի ռուս ժողովուրդը: Ցավոք, Նիկոլայներից սկսած, բոլշևիկներով, Ելցինով վերջացրած, բոլորն էլ անազնիվ են եղել այդ երկու ժողովուրդների նկատմամբ: ՈՒզում եմ հավատալ, որ միջազգայնագետ Պուտինը վերջակետ կդնի իր նախնիների դարավոր ստորությանը և կհասկանա, որ իսկական բարեկամներին հարվածելը ստորություն է: Ստորության վերջին գինը ինքնակործանումն է:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 1887

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ