Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ինչ է լինում, երբ պոպուլիզմն են նախընտրում

Ինչ է լինում, երբ պոպուլիզմն են նախընտրում
03.06.2014 | 14:19

ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանն ասել է, թե ինքը հավատացյալ է, բայց եկեղեցի չի գնում Գարեգին Երկրորդի կաթողիկոս դառնալու օրվանից և Աստծո հետ իր կապը պահում է իր տանը: Գարեգին Երկրորդը կաթողիկոս է 1999-ի հոկտեմբերի 27-ից: Այսինքն` արդեն 14 տարուց ավելի: Սա` ի միջի այլոց: Իսկ ավելի կոնկրետ` եթե այդ տրամաբանությանը հետևած լինեինք, ուրեմն Հայաստանից շատերս վաղուց գնացած պիտի լինեինք, քանի որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակներից սկսած անհաշտ ենք իշխանությունների վարած քաղաքականության հետ: Մեղմ ասած: Նույն տրամաբանությամբ պիտի, ասենք, շաքարավազ չօգտագործեինք, քանի որ շաքարավազի ներկրումը Սամվել Ալեքսանյանը մենաշնորհել է, ու որքան էլ համարենք, որ Լֆիկ Սամոն փոքր մարդ է, բայց և այնպես իշխանության հովանավորյալն է: Շաքարավազն ընդամենը մի փոքր օրինակ է իշխանությունների ունեցած այն բիզնեսներից, որոնց տրամադրած ծառայություններից մենք օգտվում ենք ամեն Աստծո օր:
Հիմա` կաթողիկոսի և եկեղեցու մասին: Հավատացյալ մարդը պիտի իմանար, որ եկեղեցին բոլորովին կապ չունի կաթողիկոսի անձի հետ: Իրականում եկեղեցի գնալը մարդու հավատքի չափի մասին ոչինչ չի ասում` այնպես, ինչպես եկեղեցի չայցելելը այդ մարդու` կաթողիկոսի հանդեպ ունեցած վերաբերմունքի մասին: Եկեղեցի այցելելը հոգու պահանջ է: Այդ պահանջը մարդն ունենում է այս կամ այն չափով կամ ընդհանրապես չի ունենում` անկախ եկեղեցու սպասավորների ախորժակի չափից, խոսքերի անկեղծությունից կամ հենց Աստծո հետ ունեցած հարաբերություններից: Ի վերջո, յուրաքանչյուրն ինքն է պատասխան տալիս իր արարքների համար Աստծո առաջ:
Իսկ հիմա` քաղաքական գործիչների ու քաղաքականության շահարկման մասին: Հայտնի է, որ ոչիշխանական շատ գործիչներ էժանագին միջոցների են դիմում հանրության ուշադրությունը գրավելու և այդ հանրության աչքում թունդ ընդդիմադիրի համբավ ունենալու համար: Մի խոսքով` զբաղվում են պոպուլիզմով: Զոյա Թադևոսյանի խոսքերում պոպուլիզմի ակնհայտ տարրեր կան, քանի որ կաթողիկոսի գործունեությունը քննադատող քաղգործիչը ոչ թե կհրաժարվեր եկեղեցի գնալուց, այլ պայքար կծավալեր այդ նույն կաթողիկոսի վարած գործունեության դեմ: Միգուցե այդ պայքարի շնորհիվ հնարավոր լիներ երկրում մի քանի եկեղեցի ավելի վերակառուցել-վերանորոգել և նվազեցնել նոր եկեղեցիներ ու նստավայրեր կառուցելու կաթողիկոսի մոլուցքը:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 569

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ