Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՄՀՀ-ն այլևս պատմամշակութային արժեք չէ

ՄՀՀ-ն այլևս պատմամշակութային արժեք չէ
06.06.2014 | 14:28

Այսօր «Հայացք» մամուլի ակումբում մարզահամերգային համալիրի շուրջ բարձրացված աղմկահարույց իրավիճակի կապակցությամբ ասուլիս էին հրավիրել մարզահամերգային համալիրի ներկայացուցիչներ Կորյուն Գրիգորյանը, Մարիա Խաչատրյանը և գործով փաստաբան Արմինե Հակոբյանը:

Կորյուն Գրիգորյանը տեղեկացրեց, որ մարզահամերգային համալիրը ստիպված է դադարեցնել իր գործունեությունը, քանի որ աճուրդն իրականացվում է օրենքի խախտումներով: Նա ասաց, որ որոշակի ուժեր շահագրգռված են մարզահամերգային համալիրը ներկայացնել աճուրդի և այն վաճառել հարմար գնով:
«ՄՀՀ-ի անօրինական աճուրդի գործընթացը ուղղորդված է և նպատակ է հետապնդում.
1. Քողարկել ՀՀ կառավարության կողմից «Կ. Դեմիրճյանի անվան ՄՀՀ» ընկերության միջոցով այլ վարկային երաշխիքները մարելու գործարքները:
2. Ակնհայտ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելով՝ ստվերել համալիրում 2005-2007 թթ. կատարված շուրջ 42 մլն ԱՄՆ դոլար օտարերկրյա ներդրումների անժխտելի փաստը: Նախապես մշակված սցենարով ծուղակ է ստեղծվել ընկերության համար՝ կյանքի կոչելով համալիրը ձեռք բերելու որոշ մարդկանց ցանկությունը:
3. ԴԱՀԿ ծառայության անօրինական գործողությունների պատճառով անհաղթահարելի իրավիճակ է ստեղծվել ընկերության բնականոն գործունեության համար: Այդ իսկ պատճառով ՄՀՀ-ն ստիպված է ժամանակավորապես դադարեցնել իր գործունեությունը»,- հայտարարեց Կորյուն Գրիգորյանը:
Արմինե Հակոբյանը նշեց, որ Վերաքննիչ դատարանը հունիսի 4-ին մերժել է իր միջնորդությունը, որպեսզի դատական նիստը կայանա դռնբաց և ԶԼՄ-ները նույնպես ներկա գտնվեն: Դատական նիստը չի կայացել: Արմինե Հակոբյանին ևս առաջարկել են ստորագրել գաղտնիության փաստաթուղթ, ինքը հրաժարվել է, այդ իսկ պատճառով էլ դատական նիստը չի կայացել: Սրան զուգահեռ, ըստ փաստաբանի, ԴԱՀԿ ծառայությունը վաճառում է համալիրի գույքը՝ հաշվի չառնելով նրա պատմամշակութային արժեք լինելու փաստը: ՀՀ
կառավարության որոշմամբ՝ մարզահամերգային համալիրը պատմամշակութային հուշարձան է: ՄՀՀ-ի ներկայացուցիչները դիմել են մշակույթի նախարարություն՝ պարզելու, թե գոյություն ունե՞ն չափորոշիչներ անշարժ գույքի գնահատման համար: Ի պատասխան՝ նշվել է, որ նման չափորոշիչներ մշակված չեն, առաջարկվել է ստեղծել հանձնաժողով, որը կգնահատի գույքը:
«Ամեն ինչ կատարվում է քողարկված, թաքուն, ոչ բացահայտ կերպով: Երբ աճուրդի փուլը սկսվեց, ոչ մի ինֆորմացիա չէր տրամադրվում, որ համալիրը պատմամշակութային արժեք է»,- ասաց նա՝ չմանրամասնելով, թե ովքեր են որոշակի ուժերը:
ՄՀՀ-ի վեճի հետ կապված հաջորդ դատական նիստը Վերաքննիչ դատարանում նշանակված է հունիսի 11-ին, ժամը 11.30-ին:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1221

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ