Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Երիտասարդ Եվրասիա» համաժողովի ավարտին ընդունվեց աշխատանքային խումբ ստեղծելու մասին արձանագրություն

«Երիտասարդ Եվրասիա» համաժողովի ավարտին ընդունվեց աշխատանքային խումբ ստեղծելու մասին արձանագրություն
14.06.2014 | 20:29

Հունիսի 14-ին տեղի ունեցավ Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովի փակման արարողությունը։

Ամփոփելով համաժողովի աշխատանքները՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ այն կապերը, որ տարբեր երկրների երիտասարդներ ու երիտասարդական կազմակերպություններ ձեռք են բերել ծաղկաձորյան համաժողովի ընթացքում, տարբեր երկրների միջև համագործակցության մեծ կամուրջների հիմք կդնեն։ Հայաստանը որդեգրել է եվրասիական ինտեգրման քաղաքականությունը, և այդ շրջանակներում անելիք ու ասելիք ունեն նաև երիտասարդները։ Անդրադառնալով համաժողովի աշխատանքներին՝ Կարեն Ավագյանը նկատեց, որ մասնակից երիտասարդները հնարավորություն ունեցան կատարելագործել իրենց մասնագիտական հմտությունները, ամրապնդել կապերը հասարակական աշխատանքի ոլորտում, ձեռք բերել նոր ընկերներ, փոխանակվել ծրագրերով։
Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամի նախագահ Մհեր Սիմոնյանը ցանկություն հայտնեց, որպեսզի համաժողովի անդամները, վերադառնալով իրենց երկրներ, ստեղծեն համախոհների խմբեր, առաջ մղեն այն գաղափարները, որ ծնվել են այս ծրագրի շրջանակներում։ Նա նաև ավելացրեց, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել «Երիտասարդ Եվրասիա» համաժողովը դարձնել ամենամյա։
Եվրասիական երիտասարդական 2-րդ համաժողովի արդյունքում ընդունվեց «Երիտասարդ Եվրասիա» խորագրով եվրասիական երիտասարդական համաժողովի մշտական գործող աշխատանքային խումբ ստեղծելու մասին արձանագրություն։ Այն քննարկելու, վերլուծելու, առաջարկելու է եվրասիական ինտեգրման գաղափարներ, դրույթներ։ Մշակելու է երիտասարդների շրջանում եվրասիական ինտեգրման զարգացման մեթոդներ։
Արձանագրությունը ստորագրել են համաժողովի մասնակից երկրների բազմաթիվ կազմակերպություններ ու անհատներ։
Նշենք, որ Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամը։ Մասնակցում են ԱՊՀ, Բալթյան երկրների, Վրաստանի, ԼՂՀ-ի մոտ 150 ներկայացուցիչներ։

Դիտվել է՝ 872

Մեկնաբանություններ