Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Բեռլին

Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Բեռլին
14.06.2014 | 20:39

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրավերով հունիսի 16-17-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով կմեկնի Բեռլին։ Նա հանդիպումներ կունենա Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի, Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Գերմանիայի կանցլերի արտաքին քաղաքական և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ՝ քննարկելու հայ - գերմանական գործընկերության հետագա զարգացմանն ուղղված քայլերը, Հայաստան- ԵՄ համագործակցությունը, միջազգային և տարածաշրջանային օրակարգային խնդիրներ:

Դիտվել է՝ 520

Մեկնաբանություններ