Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ՀՀԿ երիտասարդների ուխտագնացությունը Սպիտակավոր

ՀՀԿ երիտասարդների ուխտագնացությունը Սպիտակավոր
20.06.2014 | 12:38

1987 թվականի հունիսի 17-ին Գարեգին Նժդեհի աճյունը գաղտնի տեղափոխվել և ամփոփվել է Վայոց ձորի մարզի Սպիտակավոր եկեղեցու բակում` Վերնաշեն գյուղի հարևանությամբ։ Այս օրերին ավանդաբար ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) անդամներն այցելություններ են իրականացնում Սպիտակավոր՝ հարգանքի տուրք մատուցելով մեծ հայի անմահ հիշատակին։ Հունիսի 17-ին, ինչպես ամեն տարի, ՀՀԿ ԵԿ անդամները Սպիտակավորում էին՝ ոգեկոչելու պետական-քաղաքական գործչի հիշատակը։

Հունիսի 20-ին ևս երիտասարդ հանրապետականների մի խումբ այցելեց նժդեհյան ուխտատեղի։ Ոտքով հաղթահարելով Վերնաշեն գյուղից մինչև Սպիտակավոր ընկած ճանապարհը՝ երիտասարդ հանրապետականները մաքրել են եկեղեցու տարածքը, ծաղիկներ դրել Նժդեհի տապանաքարին։ Հենց Սպիտակավորում ՀՀԿ շարքերը նոր համալրած երիտասարդներն առավել մանրամասն ծանոթացել են Նժդեհի կենսագրությանը, գաղափարախոսությանն ու գործունեությանը։

Դիտվել է՝ 479

Մեկնաբանություններ