Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայտարարություն. ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոցներին և թանգարաններին ամրացված տարածքների օգտագործման վերաբերյալ

Հայտարարություն. ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոցներին և թանգարաններին ամրացված տարածքների օգտագործման վերաբերյալ
20.06.2014 | 21:41

Նկատի ունենալով պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից՝ իրենց անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացված տարածքները վարձակալությամբ տրամադրելու մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերի և գործող օրենսդրության դրույթների խախտումները՝ ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի 2014 թվականի հունիսի 19-ի հրամանով՝ դադարեցվել են միջոցառումների կազմակերպման նպատակով պատմամշակութային արգելոցների և թանգարանների տարածքների վարձակալական հիմունքներով տրամադրումը՝ մինչև նախարարության կողմից համապատասխան ընթացակարգերի սահմանումը:

Դիտվել է՝ 1011

Մեկնաբանություններ