Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Վերահսկիչ պալատը ապաքաղաքական ինստիտուտ է

Վերահսկիչ պալատը ապաքաղաքական ինստիտուտ է
27.06.2014 | 17:44

Վերահսկիչ պալատը, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցում Վերահսկիչ պալատի ստուգումների մասին հիշատակմանը, պարզաբանել է. «Վերահսկիչ պալատը ապաքաղաքական ինստիտուտ է, և մենք մշտապես հորդորում ենք բոլոր քաղաքական ուժերին ու գործիչներին Վերահսկիչ պալատի եզրակացություններին վերաբերվել հենց այդ տեսանկյունից: 2008 -ից սկսած Վերահսկիչ պալատը պարբերաբար հասարակության ու ԱԺ-ի դատին է ներկայացրել իր տարեկան հաշվետվությունները: Ամենևին չհավակնելով ամենավերջին ճշմարտությունը ասողի տիտղոսին` մենք փորձել ենք ներկայացնել պետական բյուջեի ծախսային մասի և պետական ունեցվածքի հետ կապված վերլուծություններ:
Ակնհայտ է, որ իշխանության կատարած աշխատանքի, չենք ժխտում նաև մեր բարձրաձայնումների շնորհիվ խնդիրները քանակապես նվազելու ուղղությամբ են գնացել: Տարեցտարի նվազել են ծավալային հավելագրումները շինարարության ոլորտում: Եթե 2007-2008 թթ. նյութերով դրանք տատանվում էին 10-12%-ի սահմաններում, 2013 թ. արդյունքներով կազմում է միջինը 0,75%:
Այս փաստը լրջագույն ձեռքբերում է շինարարության ոլորտում: Արդյո՞ք սա նշանակում է, որ այլևս կոռուպցիոն երևույթներ չկան այնտեղ: Իհարկե, ոչ:
Հիմա կառավարություն - ՎՊ աշխատանքի կարևորագույն մեխը շինարարության ոլորտում անհարկի կիրառվող տոկոսներն ու շինարարական նորմերն են (դրանք գալիս են դեռևս անցյալ դարի 60-80-ական թվականներից), որոնց շուրջ լուծումներին հասարակությունը կտեղեկանա մոտ ապագայում:
2010-2011 թթ. Վերահսկիչ պալատի և կառավարության համատեղ աշխատանքի արդյունքում օրենսդրական լուծում ստացավ հողերի կադաստրային արժեքից ցածր գներով վաճառքը:
Կենսաթոշակային համակարգում տարիներ շարունակ կուտակված պրոբլեմները լուծվեցին 2010-2012 թթ. վերահսկողության արդյունքներով և կառավարության արագ ու ադեկվատ քայլերով, ինչի արդյունքում պետական բյուջեն ստացավ շուրջ 12 մլրդ դրամի տնտեսում:
Չափազանց կարևոր խնդիր է կուտակված արատավոր երևույթների մասին բարձրաձայն խոսելը, չթաքցնելը և դրանց լուծման ուղիներ գտնելը:
Այս դաշտում ևս տեղեկատվության պակաս չկա: Եթե իշխանությունը բարձրաձայն խոսում է արատավոր երևույթների մասին, ուրեմն համարձակություն ունի դրանք շտկելու»:

Դիտվել է՝ 1724

Մեկնաբանություններ