Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հանրագումարի պահը

Հանրագումարի պահը
01.07.2014 | 00:41

Ծննդյան օրերը հանրագումարի ու հաշվեկշռի պահ են դառնում յուրաքանչյուր մարդու կյանքում, հատկապես կես դար ապրելուց հետո: Երբ արդեն անցած փուլ են երիտասարդական լավատեսությունն ու մաքսիմալիզմը, ծովը ծնկից զգալու տարիքային բնական մղումը: Երբ արդեն անձնական փորձն է ավելանում գնահատականների ու արժեքների սանդղակին: Երբ արդեն ունես երջանկության ու դժբախտության, հաջողության ու անհաջողության, լավի ու վատի, ճիշտ ու սխալի, սիրո ու ատելության, ընդունելիի ու անընդունելիի, կարելիի ու անկարելիի քո սեփական բանաձևը: Իսկ 60 տարին նաև ցուցանիշ է` առավել ևս պետական ու քաղաքական գործչի կյանքում, որ նաև հրապարակային է ու անթաքույց նույնիսկ անձնական մանրամասների մեջ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ դարձավ 60 տարեկան: Քաղաքականություն մտնելով հասուն տարիքում, գրեթե ակամա` արդեն 26 տարի նա ապրում է հրապարակային կյանքով` ամենագործուն մասնակցությունն ունենալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության անկախության հաստատման, կայացման ու ամրապնդման դժվար, հակասական ու բարդ գործընթացներին: Պատասխանատու ու ծանր աշխատանք է լինել կայացած, պատմական ժողովրդավարական կառույցներ ու հզոր տնտեսություն ունեցող երկրի նախագահ, իսկ կայացող ու ինքնահաստատվող երկրի նախագահի գործը կամիկաձեի գործ է, որ ամեն պահի պատրաստ պիտի լինի շրջադարձային ու անդառնալի որոշումներ ընդունելու ու իրականացնելու: Տարբեր պաշտոններում, պատերազմի ու խաղաղության փորձություններում Սերժ Սարգսյանն ապացուցել է, որ ինքը կարող է դա անել ու անում է՝ հնարավորինս փորձելով նվազագույն կորուստներով հասնել առավելագույն արդյունքների: Ստացվում է, թե ոչ հարցի պատասխանը, ցավոք, որոշում են բազում հանգամանքներ, որ Հայաստանում ու Հայաստանով չեն պայմանավորված միայն: Նախագահի նրա կյանքում ամենակարևորը ոչ միայն քաղաքական հաջողություններն են, որ պայմանական են, ու ի վերջո պատմությունն է որոշարկում ու ամրակայում, այլև մարդկային որակները, իրադարձություններն ու մարդկանց սթափ, անկողմնակալ ու ճիշտ գնահատելու կարողությունը և բարությունը, որ շատ հաճախ է պակասում բոլորիս:
«Իրատես de facto»-ն շնորհավորում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, մաղթում առողջություն, երջանկություն, իմաստնություն, Աստծո աջը թող հովանի լինի Ձեզ՝ Ձեր կյանքում ու գործունեության մեջ, որի արդյունքներն ու հետևանքներն անմիջականորեն վերաբերում են ոչ միայն Ձեզ, այլև երկրին, պետությանն ու պետության բոլոր քաղաքացիներին:


«Իրատես de facto»
Հ. Գ.- Վստահ ենք, որ մեր շնորհավորանքին ու մաղթանքներին կմիանան Սերժ Սարգսյանի ոչ միայն ընկերներն ու մտերիմները, այլև բոլոր նրանք, ում համար ծննդյան օրվա խորհուրդը մարդկային բովանդակություն ունի ու վեր է քաղաքական նկատառումներից:

Դիտվել է՝ 2477

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ