«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Քառյակի տասներկու կետերը Քրիստոսի տասը պատվիրանները չեն»

«Քառյակի տասներկու կետերը Քրիստոսի տասը պատվիրանները չեն»
02.07.2014 | 12:43

Այսօր ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը մամուլի ասուլիսում, պատասխանելով Բաքվում ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանի հնչեցրած հայտարարությունների մասին հարցին, նշեց, որ ինքն ուշի ուշով չի հետևում և տեղյակ չէ, թե ինչ է նա ասել: Ինչ վերաբերում է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հայտարարություններին, ապա Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ այլևս չի կարող հիմք ընդունել նրա հայտարարությունները, քանի որ Մաքսային միության երեք երկրների մեջ կան հակասություններ: Նա հույս հայտնեց, որ ՀՀ-ն չի անդամակցի Մաքսային միությանը:

ԱԺ պատգամավորը նշեց, որ տարբեր ուժեր շահագրգռված են Հայաստանին և Ադրբեջանին ներքաշելու պատերազմի մեջ:
Ինչ վերաբերում է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին և մեր պատվիրակության կողմից նրան հարցեր չտալուն, ապա ԱԺ պատգամավորը նշեց, որ եթե Զարուհի Փոստանջյանը լիներ ԵԽԽՎ-ում, անկասկած, հարցեր կտար:
Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ մենք շատ բաներ ենք զիջել ՌԴ-ին, և ՌԴ-ն ՀՀ-ի հետ վարվում է որպես մանրադրամի, քանի որ դա ցույց է տվել մեր երկուհարյուրամյա պատմությունը: Նա ասաց, որ ՌԴ-ն հանգիստ կարող է քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցը: Նա շատ վտանգավոր է համարում, որ ռուսական մեծապաշտները գալիս են Հայաստան և մեզ խորհուրդներ տալիս:
ԱԺ ոչ իշխանական քառյակի գործունեությանն անդրադառնալով՝ նա նշեց, որ այդ տասներկու կետերը մեր հասարակության ընդհանրացված պահանջներն են և չպետք է քննարկել, ինչպես Քրիստոսի տասը պատվիրանները:
Սահմանում տեղի ունեցող միջադեպերը Ալեքսանդր Արզումանյանը գնահատեց վտանգավոր և կարծիք հայտնեց, որ Ադրբեջանը պատրաստ չէ լայնածավալ պատերազմի, այլ դրանք ուղղորդվում են:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1002

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ