Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
11.07.2014 | 00:02

«Արդ, Տե՛ր, այժմ բազում են քո արդար դատաստանները, որ արեցիր իմ և մեր հայրերի հետ, որովհետև մենք քո պատվիրանները չկատարեցինք և արդարությամբ չընթացանք քո առջև։ Այժմ ինձ հետ վարվի՛ր ըստ քո կամքի հաճության և իմ հոգին առնելու հրաման տուր, որպեսզի ազատվեմ հոգուցս և հող դառնամ, որովհետև ինձ համար մեռնելն ավելի լավ է, քան իմ այս կյանքը, քանի որ անտեղի նախատինքներ լսեցի, և տրտմությունն իմ մեջ շատ է. ազատի՛ր ինձ իմ վշտերից, ուղարկի՛ր հավիտենական հանգրվան և քո երեսը մի շրջի՛ր ինձնից»:


Տոբիթ 3. 4-6

Դիտվել է՝ 735

Մեկնաբանություններ