Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Նույնիսկ հայրենիքի դավաճանությունն են ներկայացնում որպես հերոսություն»

«Նույնիսկ հայրենիքի դավաճանությունն են ներկայացնում որպես հերոսություն»
16.07.2014 | 14:52

Երևանի Մաշտոցի պողոտայում անցյալ տարի՝ նոյեմբերի 5-ին, հեղափոխության ակցիա իրականացրած Շանթ Հարությունյանի և իր համախոհների այսօրվա դատավարության մեկնարկին պարզվեց, որ Շանթ Հարությունյանի շահերի պաշտպան Ինեսա Պետրոսյանը պետք է մեկնի արձակուրդ: Շանթ Հարությունյանն ասաց, որ ինքը պատրաստ է իր շահերը պաշտպանել ինքնուրույն: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը զգուշացրեց, որ Շանթ Հարությունյանի որդին՝ անչափահաս Շահենը, օրենքով պետք է ունենա փաստաբան, և դա պարտադիր է: Փաստաբաններից Արա Զաքարյանը ստանձնեց անչափահաս Շահենի պաշտպանությունը:

Այնուհետև բավականին հուզական ելույթ ունեցավ Շանթ Հարությունյանը: Այս անգամ նրա խոսքն ուղղված էր ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդուն՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Մերթընդմերթ նա Տարոն Մարգարյանին դիմում էր «Տարոն, ջան»-ով:
Շանթ Հարությունյանն ասաց, որ Հայաստանում իշխանությունը գտնվում է հայրենիքի դավաճանների ձեռքին, իսկ հասարակությունը բութ անտարբերությամբ հետևում է այդ դավաճանությանը: Ըստ Շանթի՝ տեղի է ունեցել արժեքային համակարգի այնպիսի խեղում, դեգրադացիա, որ նույնիսկ հայրենիքի դավաճանությունն է ներկայացվում որպես հերոսություն, և այդ դավաճանությունն իրականացնում է նժդեհական կուսակցությունը: Շանթ Հարությունյանը հիշեցրեց, որ ժամանակին Անդրանիկ Մարգարյանը ծավալել է հակասովետական գործունեություն, իսկ այսօր նրա որդին՝ Տարոն Մարգարյանը կանգնեցնում է Անասատաս Միկոյանի արձանը: Նա հիշեցրեց նաև, որ ժամանակին Անդրանիկ Մարգարյանը քարոզում էր, որ Անաստաս Միկոյանը դավաճան է: Դիմելով Երևանի քաղաքապետին՝ Շանթ Հարությունյանն ասաց, որ ԿԳԲ-ն մարդուն չի խնայում և փչացնում է մինչև վերջ:
Շանթ Հարությունյանն ասաց, որ Ազգային միացյալ կուսակցության հիմնադրման ժամանակ ինքն արժանացել էր մեծերի հետ սեղան նստելու պատվին և այն ժամանակ էլ միացել է այդ պայքարին: Եվ այսօր Շանթը հպարտության զգացում է ապրում, որ իր որդին ընկերների հետ հավասարի պես նստած է իր կողքին:
«Տարո՛ն, հուսով եմ, որ Անդրանիկ Մարգարյանի արյունը քո երակներում ջուր չի դառնա»,-իր խոսքը եզրափակեց Շանթ Հարությունյանը, որն ուղեկցվեց դահլիճում ներկա գտնվողների բուռն ծափահարություններով:
Այնուհետև սկսվեց ոստիկան, գործով տուժող ճանաչված Գեղամ Խաչատրյանի հարցաքննությունը: Նա, դասը սերտած աշակերտի պես, սկսեց պատմել, թե ինչպես է փորձել պահպանել հասարակական կարգը, երբ սկսվել է երթը դեպի Բաղրամյան պողոտա, ինչպես են իրեն և իր ընկերներին փայտով հարվածել Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները: Նա մանրամասն հիշում էր, թե Շանթն ու նրա ընկերները ինչ հագուստով էին այդ օրը, ով էր ջինսե տաբատ հագել, ով՝ սպիտակ վերնաշապիկ և այլն: Նա ասաց, որ գլխին ստացած հարվածի պատճառով պառկել է հիվանդանոցում, և այդ ընթացքում իրեն են այցելել ոստիկանության աշխատակիցները:
Այստեղ Շանթ Հարությունյանի նյարդերը տեղի տվեցին: Նա հայտարարեց, որ ոստիկանը շառ է անում իր նկատմամբ, որտեղից էր նրան հայտնի, որ ինքը պատրաստվում է երթով գնալ դեպի Բաղրամյան 26: Դատավորը Շանթ Հարությունյանին հայտարարեց նախազգուշացում և հորդորեց ոչ մեկին չվիրավորել: Շանթն էլ իր հերիթն հակադարձեց, թե ինչպես կարող է ինքը էմոցիոնալ չվերաբերվել իրեն զրպարտող, իր նկատմամբ ստորություն անող մարդուն: Նա պահանջեց, որ նորից ցուցադրվի տեսանյութը:
«Ո՞վ է պատվեր տվել՝ Մոսկվայի՞ ԿԳԲ-ն, թե՞ Ադրբեջանի»,- ոստիկանին հարց ուղղեց Շանթ Հարությունյանը:
Այնուհետև Գեղամ Խաչատրյանին սկսեց հարցեր ուղղել փաստաբան Ինեսա Պետրոսյանը, որոնց նա պատասխանում էր, որ ինքն իր լսածներն է պատմում:
Դատական նիստն ընդմիջվեց:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1702

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ