Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Վլադիմիր Պուտինը «պատասխանեց» Սերժ Սարգսյանին

Վլադիմիր Պուտինը «պատասխանեց» Սերժ Սարգսյանին
17.07.2014 | 18:01

Ռուսաստանում հայազգի հայտնի գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալության առիթով երկու օր շարունակ համացանցում ու մամուլում առաջ են քաշվում տարբեր վարկածներ: Նրա եղբայրը՝ Վլադիմիր Հայրապետյանը, արդեն իսկ հասցրել է այն որակել որպես իր եղբոր նկատմամբ քաղաքական հաշվեհարդար և հանդես է եկել հայտարարությամբ: Համաձայն տարածված տեղեկության՝ նա կասկածվում է 2008 թ. «Բաշնեֆտ» ընկերության վաճառքի ժամանակ ֆինանսական խարդախություն կատարելու մեջ, նրան մեղադրանք է առաջադրվել փողերի յուրացման և ապօրինի եղանակով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու հոդվածներով:

ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից հրաժարվեցին որևէ կերպ մեկնաբանել Լևոն Հայրապետյանի հետ կատարվածը և որևէ տեղեկություն տրամադրել:
ՀՀ քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը irates.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը Լատինական Ամերիկայում Սերժ Սարգսյանի արած հայտարարության պատասխանն է:
«Ընդամենը մի թեթև մեղադրեց, և սա, կարծում եմ, Պուտինի պատասխանն է»,- ասաց Շահեն Պետրոսյանը:
Նա նշեց, որ ինքը չի ճանաչում Լևոն Հայրապետյանին, երբևէ չի շփվել նրա հետ, միայն լսել ու կարդացել է նրա մասին հակասական հոդվածներ: Շահեն Պետրոսյանը հիշեց, որ «Ռեգնում» գործակալությունն էր ժամանակին հրապարակել մի նյութ, համաձայն որի՝ Լևոն Հայրապետյանը մոնոպոլացրել էր Լեռնային Ղարաբաղի ընդերքը, նպատակ ուներ սեփականաշնորհելու Լեռնային Ղարաբաղի անտառները:
Շահեն Պետրոսյանը հիշեց, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Իգոր Կլիմկոյի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և նա կասկածվում է մի քանի միլիարդ դրամի ֆինանսական չարաշահումների մեջ: Նա փախել էր Հայաստանից և ձերբակալվել Բելառուսում:
«Նրան, բնականաբար, պետք է էքստրադիցիայի ենթարկեն և ուղարկեն Հայաստան»,- ասաց մեր զրուցակիցը՝ կարծիք հայտնելով, որ այդ դեպքում գուցե առաջանա նրան Լևոն Հայրապետյանի հետ փոխանակելու անհրաժեշտություն:
ՀՀ քաղավիացիայի վարչության նախկին պետը մեր զրույցի ժամանակ նշեց, որ քանի դեռ Հայաստանի իշխանությունները մեր երկրի ռեսուրսները հանձնում են օտարներին, նման դեպքեր էլի ականատես կլինենք: Իսկ կառավարման կոմունիստական, չեկիստական ոճը, ըստ նրա, այլևս իրեն չի արդարացնում:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1090

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ