Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Երբեք չեմ կիսել «դավադրական» Ձեր տեսությունների հմայքներն ու «հմայիլները»

«Երբեք չեմ կիսել «դավադրական» Ձեր տեսությունների հմայքներն ու «հմայիլները»
18.07.2014 | 00:46

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆ
(«Ժառանգություն» կուսակցություն)

-Պարոն Սանասարյան, մամուլում գրվեց, որ Դուք «без пяти минут» նախագահի թեկնածու եք, այո՞:
-Չկա նման բան և չի կարող լինել, որովհետև ես նախ ինքս նման ցանկություն չունեմ, և աճելու շատ տեղ ունեմ, և երկրորդ` սահմանադրությամբ պահանջվող տարիք` առաջիկա նախագահական ընտրությունների «համար», նույնպես չունեմ:
-«Մազից պրծանք». հանց կասեր ժողովուրդը, բայց և պարոն Սանասարյան, խախտեք օրենքը, ինչ կա որ, մարդ կա` տասը տարի չէր ապրել Հայաստանում, բայց «տարիքն» ու «տարին» չխանգարեցին, որ դառնա նախագահ։
-Շնորհակալություն «բարի կամքի» համար, սակայն իմ դեպքում նման բան չի կարող լինել:
-«Մերսի» մեծահոգության համար, բա էդ դեպքում ինչո՞ւ եք գնում Ամերիկա սովորելու, եթե անկեղծ` «կասկածելի», ինչպես Ձեր թշնամիներն են որակում, «ЦРУ-ական» ծրագրով, մանավանդ որ առժամանակ առաջ նույնպես ԱՄՆ-ում էիք` ԱՄՆ-ի պաշտպանության արդեն նախկին նախարար Ռամսֆելդի ծրագրով։
-…(Քահ-քահ ծիծաղում է): Այո, այնտեղ էի, և հանդիպել եմ շա՜տ շատ նախկին ու ներկա պաշտոնյաների հետ, այդ թվում՝ անվտանգության, պաշտպանության աշխատակիցների հետ: Գիտեք, կարելի է փորձառություն ձեռք բերել անգամ ռուսական «КГБ»-ի հետ շփվելով: Որևէ վատ, «դավադրական տեսություն» այդ բաց հանդիպումներում ես չեմ տեսնում, և չի էլ կարող լինել:
-Հերթով, հերթով, պարոն Սանասարյան: Այսպիսով, դատելով Ձեր խոսքի ենթա-դավադրա-տեքստից, կարելի է կարծել, պարոն Սանասարյան, որ Դուք… «արդե՞ն»: Այսքա՜ն երիտասարդ և այսքան` «արդե՞ն»: Ընդ որում, դատելով խոսքի վերջաբանից, կարծես թե` «два в одном» «արդեն». կեցցե՜ք, կեցցե՜ք, Սանասարյան, գիտեի, որ խոստումնալից եք, բայց որ այսքա՜ն, ինչպես կասեր Վանոն` «երկկողմանի», այ դա արդեն «նոու-հաու» էր Ձեր դեպքում: Այլոց` ոչ:
-Ինձ մնում է գնահատել Ձեր հումորը ու հիանալ Ձեր «դավադրական» «շկոլայով»:
-Հիմա այդպես է ընդունված ասել: Ի դեպ, պարոն Սանասարյան, Ձեր դիպլոմի մեջ պետք է ստորագրի «անձամբ» Օբաման, եթե «թույլ տաք»` մի քիչ էլ Քերին: Այդպես լինո՞ւմ է. իրենք հենց էնպես հո չե՞ն վերցնի ու Սանասարյան Դավթի (ըհը, մի էպոսագետ ևս) դիպլոմում ստորագրեն, մի բան գիտեն, չէ՞: Լսի՛, Դավի՛թ, իմ լավ ընկեր, էդ կարո՞ղ է Դավիթ Սանասարյանի կուսլիդեր Րաֆֆի Հովհաննիսյանն էնքան ու էնպե՜ս է հիասթափեցրել ԱՄՆ-ին, որ էդ խեղճ Ամերիկան էլ չի ջոկում՝ ինչ է անում, ինչպես է անում, ումով է անում` այլևս «Ժառանգությունում»:
-Ինչպես հասկացա, ԱՄՆ-ն իր բարձր շահերն այստեղ պաշտպանող ունի` ի դեմս Ձեզ: Եվ այնուհանդերձ, ես Ձեզ պատասխանեմ, նախ որպես «Ժառանգության» խոսնակ. Րաֆֆի Հովհաննիսյանն իր գործողությունները պայմանավորում է ոչ թե այլ պետություններին ու քաղաքականություններին հաճելի լինելու կամ հիասթափեցնելու տեսանկյունից, այլ նա Հայաստանի քաղաքացիներին ու պետությանն է լոկ հաշվետու:
-Վա՜յ, պարոն Սանասարյան, հիմա խոսում եմ Ձեզ հետ, ու ինչքան «դավադրության տեսության» մասին բջիջներ ունեմ, «սաղ» զարթնում են` մեկ առ մեկ, ու ես չգիտեմ` ինչ անեմ դրանց հետ: Իսկ կարո՞ղ է` վերջին համագումարից, Ստյոպայի, Լուսինեի, Հովսեփի դուրս գալուց հետո, քանի որ «Ժառանգությունը» ստախանովյան տեմպերով գնում է դեպ ռուսացում և քոչարյանացում, Ամերիկան Ձեզ ներդրել է, որ դա թույլ չտաք, որ Ձեր ղեկավար Րաֆֆին շատ չխաղա ռուսոֆիլ ԲՀԿ-ի հետ, ու որպես սփոփիչ ու հանգստացնող, Ձեզ ուղարկում են սովորելու:
-Մշտապես խոր հարգանք ունենալով Ձեր և մեր ընկերության նկատմամբ, երբեք չեմ կիսել «դավադրական» Ձեր տեսությունների հմայքներն ու «հմայիլները», ես պարզ քաղաքականության կողմնակից եմ, և իմ գործողությունները մշտապես և հետայսու ևս լինելու են բաց ու թափանցիկ, այնպես որ Ձեր խիստ խրթին տեսությունն այս դեպքում հաստատ չի գործում: «Զգուշացնում» եմ նաև, որ անգամ այս ձևաչափում Ձեր «սադրանքներին» չեմ ենթարկվելու: Երբե՛ք:
-Հասկացա: Էլ չեմ անի: Իսկ ի՞նչ եք կարծում, պարոն Սանասարյան, «КГБ»-ն է՞ լավը, թե՞ «ЦРУ»-ն, որպես տեսաբանի եմ Ձեզ հարցնում, ոչ թե որպես մասնագետի:
-Իսկ ես լո՜ւրջ հարցեր էի Ձեզնից սպասում: Ինչ վերաբերում է կոնկրետ հարցին, ապա այդ կառույցների արդյունավետությունը թող որոշեն այդ երկրների քաղաքացիներն ու քաղաքական գործիչները: Ես կարող եմ ընդամենը «КГБ»-ին գնահատական տալ հետևյալ կտրվածքով. կցանկանայի Հայաստանի անվտանգության ծառայությունը դուրս գար այդ հին ու մաշված շինելից ու այլևս աղերսներ չունենար սովետական այդ սպառված «շկոլայի» հետ:
-Դավիթ, բայց ինչ մեծ «ջոկողություն» է, չէ՞. էն «խեղճ» Հրայրին «КГБ»-ն է «վերբովկա» անում, իսկ Դուք ահա այսքան «բարձր ու վսեմ»... անարդար է, չէ՞:
-«Անարդարն» էն խոսքը չէ:


ԱՄՆ-ի բարձր շահերը պաշտպանեց
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1941

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ