Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Երջանիկ և տխուր պատմություններ MH17 չվերթից

Երջանիկ և տխուր պատմություններ MH17 չվերթից
19.07.2014 | 12:27

ՈԻկրաինայի Դոնեցկի շրջանում «Malaysia Airlines» ավիաընկերության «Բոինգի» հրթիռակոծման արդյունքում զոհվել է 298 մարդ: Սա արդեն երկրորդ նման միջադեպն է ավիաընկերության օդանավերի հետ կապված՝ վերջին մի քանի ամսում: BBC-ն հրապարակել է մի քանի պատմություններ երկու չվերթերի ուղևորների մասին:

Ավստրալացի անշարժ գույքի առևտրով զբաղվող Ալբերտ և Մարի Ռիսկերը գտնվել են Դոնեցկում կործանված օդանավի մեջ: Նրանց մահը, սակայն, միակ ողբերգությունը չի եղել իրենց հարազատների համար: Իրեն և Ջորջ Բերոուզները կորցրել են իրենց որդուն և նրա կնոջը, ովքեր եղել են մարտի սկզբին անհետացած նույն ավիաընկերության օդանավում: Մարի Ռիսկը այդ կնոջ թոռնուհին էր:
Սանջիտ Սինգխը եղել է Դոնեցկում կործանված օդանավի անձնակազմի 15 անդամներից մեկը, ով ուղևորվելիս է եղել Կուալա Լումպուր: Նա չպետք է աշխատեր այդ չվերթում, բայց փոխել է հերթափոխը, որպեսզի տուն վերադառնա և այցելի մորը: Տարօրինակ զուգադիպությամբ նրա կինը, ով նույնպես աշխատում է «Malaysia Airlines» ավիաընկերությունում, փոխել էր հերթափոխը և չէր գնացել աշխատանքի MH370 չվերթի ժամանակ, որն անհետացել է մարտի 8-ին: Նա հերթը փոխել էր ամենավերջին պահին:
Հոլանդացի Կոր Պանը MH17 չվերթի օդ բարձրանալուց առաջ լուսանկարել է օդանավը և այն հրապարակել Facebook-ի էջում: «Եթե իմ օդանավն անհետանա, ապա նա այս տեսքն է ունեցել»,- գրել է նա լուսանկարի տակ: Ընկերները նրան հաջող թռիչք են մաղթել: Օդանավի կործանումից հետո նկարի տակ հայտնվել են տխուր գրառումներ:
Բարրի և Իզզի Սիմերն իրենց փոքրիկ երեխայի հետ հասել են Ամստերդամի օդանավակայան չվերթի գրանցման ամենավերջին պահին: Տոմսերի գրանցման սխալի պատճառով «Բոինգում» եղել է ընդամենը մեկ ազատ տեղ: Զույգը երկու տոմս է պատվիրել հաջորդ չվերթի համար, իսկ օդանավը, որից իրենք ուշացել էին, ընկել է Դոնեցկում:
«Այնպիսի տհաճ զգացողություն է ստամոքսիս խորքում: Եվ սիրտս այնպես ուժգին է բաբախում»,-ասել է Բարրի Սիմը BBC-ին՝ պատմելով հրաշքով մահից փրկվելու իր զգացողությունների մասին:
Եվս մեկ զույգ փոխել է տոմսերը: Սիմոնե Լա Պոստան և նրա ամուսինը նախապես տոմսեր են ամրագրել, սակայն վերջին պահին որոշել են Ամստերդամից հեռանալ մեկ օր առաջ, և դա փրկել է նրանց կյանքը:

Դիտվել է՝ 889

Մեկնաբանություններ