Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ռուս-թուրքական մերձեցումը շարունակվում է

Ռուս-թուրքական մերձեցումը շարունակվում է
21.07.2014 | 11:01

ՌԴ էկոնոմիկայի նախարար Ալեքսեյ ՈՒլյուկաևը թուրք գործընկերոջ հետ հանդիպումից հետո հայտարարել է Թուրքիայի կողմից Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու նախաձեռնության մասին: «Մենք քննարկել ենք հնարավոր համագործակցության ձևաչափը, այդ թվում՝ Թուրքիայի և Մաքսային միության միջև ազատ առևտրի գոտի ձևավորելու հնարավորությունը: Պայմանավորվել ենք ստեղծել համապատասխան աշխատանքային խումբ՝ այդ հնարավորություններն ու հեռանկարները քննարկելու համար»,- ասել է ՈՒլյուկաևը՝ Սիդնեյում G20-ի առևտրի նախարարների հանդիպման շրջանակներում: Թուրքիան ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր ունի Եվրամիության հետ:

Դիտվել է՝ 866

Մեկնաբանություններ