Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ռուսաստանին նոր պատժամիջոցներով են սպառնում

Ռուսաստանին նոր պատժամիջոցներով են սպառնում
21.07.2014 | 11:06

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանի նկատմամբ արդեն իսկ սահմանված պատժամիջոցների խստացման հարցն է քննարկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։
Մոսկվային հերթական անգամ մեղադրել են ՈՒկրաինայում իրավիճակի ապակայունացման համար և սպառնացել «հետագա քայլերով», եթե «կոնկրետ քայլեր չանի իրավիճակի կայունացման համար», հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Օբաման ու Մերկելը պայմանավորվել են սերտ կապեր պահպանել և որոշել՝ ինչ հավելյալ քայլեր են անհրաժեշտ ՈՒկրաինայի հակամարտության դիվանագիտական լուծման համար։ Քեմերոնն ու Օբաման կողմ են անհապաղ ռուս-ուկրաինական սահմանին մալայզիական ուղևորատար օդանավի կործանման պատճառների հետաքննություն սկսելուն։

Դիտվել է՝ 297

Մեկնաբանություններ