Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իրաքի իսլամիստները հայտարարել են Եվրոպայում իսլամական խալիֆաթ ստեղծելու մտադրության մասին

Իրաքի իսլամիստները հայտարարել են Եվրոպայում իսլամական խալիֆաթ ստեղծելու մտադրության մասին
21.07.2014 | 11:13

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադին հայտարարել է իր պլանների մասին՝ ստեղծել առաջին իսլամական խալիֆաթը Եվրոպայում: Եվրոպայում իր հետևորդներին ուղղված ուղերձում նա ընդգծել է, որ Իրաքում իր կողմնակիցների լիարժեք հաղթանակից հետո գալու է Եվրոպայի հերթը, որտեղ նման ռեժիմ ստեղծվելու է Անդալուզիայի տարածքում՝ հայտնում է իրանական Mehr գործակալությունը: Ալ-Բաղդադին դիմել է ծայրահեղականներին, որոնք մասնակցել են մարտական գործողություններին Իրաքի տարածքում: Նրա մտահղացման համաձայն՝ եվրոպացիների կյանքն ու սեփականությունը տնօրինելու են իրեն ենթակա զինյալները, որոնցից յուրաքանչյուրը «պարտավոր է հավաքագրել առնվազն 10 մարդու»:
«Դրանից հետո ամեն մի եվրոպական երկրում մենք կստեղծենք իսլամական խալիֆաթ»,- հայտարարել է Աբու Բաքր ալ-Բաղդադին:

Դիտվել է՝ 503

Մեկնաբանություններ