Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Քերին Եգիպտոս կայցելի

Քերին Եգիպտոս կայցելի
21.07.2014 | 11:14

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին մոտ ժամանակներս Եգիպտոս կայցելի, որպեսզի Իսրայելի և Պաղեստինի միջև զինադադարի հասնի, հաղորդում է Սպիտակ տունը:
Կիրակի օրը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Գազայի հատվածի իրադրությունը քննարկել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ: «Նախագահն իր անհանգստությունն է հայտնել զոհերի, այդ թվում՝ խաղաղ պաղեստինցիների և իսրայելցի զինվորականների թվի կապակցությամբ: Նախագահ Օբաման վարչապետին տեղեկացրել է, որ պետքարտուղար Ջոն Քերին շուտով Կահիրե կայցելի, որպեսզի հասնի ռազմական գործողությունների անմիջապես դադարեցմանն ու զինադադարի մասին 2012 թ. նոյեմբերյան համաձայնագրին վերադառնալուն»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 418

Մեկնաբանություններ