Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Թուրքիան Եգիպտոսի վրա հույս չի դնում

Թուրքիան Եգիպտոսի վրա հույս չի դնում
21.07.2014 | 11:16

Եգիպտոսի արտաքին գործերի նախարարություն է հրավիրվել Թուրքիայի հետ հարաբերություններում հավատարմատար՝ Էրդողանի կտրուկ հայտարարությունից հետո, որը վերաբերում է Կահիրեի իշխանությունների դերին Իսրայելի և Պաղեստինի միջև ռազմական հակամարտության կարգավորման հարցում՝ գրել է AFP-ն: Շաբաթվա սկզբին Եգիպտոսը հանդես էր եկել խաղաղ նախաձեռնությամբ, որը նախատեսում էր հաշտեցում և զինադադարի հաստատում հակամարտության երկու կողմերի միջև: Իսկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այդ առիթով Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաահ ալ-Սիսիին անվանել էր «բռնակալ» ու ասել, որ « հաշտեցման բանակցություններում չպետք է Կահիրեի վրա հույս դնել»:

Դիտվել է՝ 463

Մեկնաբանություններ