«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Հոլանդացի փորձագետները կօգնեն պարզելու կործանված «Բոինգ»-ի ուղևորների ինքնությունը

Հոլանդացի փորձագետները կօգնեն պարզելու կործանված «Բոինգ»-ի ուղևորների ինքնությունը
21.07.2014 | 11:52

Սպասվում է, որ այսօր նիդերլանդացի փորձագետները կժամանեն Արևելյան ՈՒկրաինա, որտեղ հուլիսի 17-ին կործանվել է «Մալայզիական ավիաուղիներ»-ի ինքնաթիռը։
Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտտենը հայտարարել է, որ հոլանդական խումբը կօգնի պարզելու զոհերի ինքնությունը։
«Մալայզիական ավիաուղիներ»-ի «Բոինգ-777» ինքնաթիռի կործանման պատճառով զոհվել է Նիդերլանդների 192 քաղաքացի։
ՈՒկրաինայի ռուսամետ անջատողականները օդանավի կործանումից զոհվածների շուրջ 200 դի տեղավորել են 4 վագոն-սառնարանների մեջ։
ՈՒկրաինայի արտակարգ իրավիճակների գործակալության տվյալներով՝ գտնվել է ընդհանուր առմամբ 251 դի։

Դիտվել է՝ 424

Մեկնաբանություններ