«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Կիսատ, կիսատ, դիփ կիսատ Գ. Սունդուկյան

Կիսատ, կիսատ, դիփ կիսատ Գ. Սունդուկյան
22.07.2014 | 11:28

1.Ամիսներ հետո նշելու ենք հայոց մեծ ողբերգության` Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Հայագիտության մեջ չկա մի բնագավառ, որն ինչ-որ չափով կարողանա համադրվել Հայոց ցեղասպանության մասին ստեղծված գրականությանը: Բայց այդքանով հանդերձ այդ բնագավառում ևս չենք կարողանում հաղթահարել մեր կիսատ-պռատությունը, չենք կարողանում գոնե այդ բնագավառը ամբողջական ու ավարտուն տեսքի բերել:
2.Ժամանակին Միքայել Նալբանդյանը արձանագրել է, որ 1850-ական թվականներին Թուրքիայում ապրում է 3 900 000 հայ բնակչություն (հ. 3, 1982, էջ 192): Թե ինչքան բնական աճ է ունեցել հետագա 50 տարիներին, հայտնի չէ:
Ովքե՞ր են շրջանառել մեկուկես միլիոն հայերի` եղեռնի զոհ դառնալու իրողությունը, ինչքա՞ն է հավաստի այդ: Քանի՞ միլիոն հայ փրկվեց եղեռնից, դեռևս մեզ հայտնի չէ:
Մեծ եղեռնի մասին անթիվ-անհամար գրականություն է ստեղծվել գրքերի, հոդվածների, վկայությունների, հուշերի տեսքով, հրապարակվել են մեծ տերությունների պահոցներում ամբարված բազմաթիվ պաշտոնական փաստաթղթեր և այլն: Բայց այդ ամենի կողքին որևէ հիշատակություն, գոնե մի լղարիկ հոդված չի շրջանառվում ռուսական տիրապետության ենթակա Հայաստանում կատարված ցեղասպանության մասին` Կարս-Արդահան-Սուրմալուից մինչև Բաքուն: Նորերս «Իրատես de facto»-ն (2014, թիվ 27) հրապարակեց Շիրակի տարածքին վերաբերող մի թիվ` 200 հազար զոհ: Չգիտենք` ինչքա՞ն է հավաստի այդ թիվը, բայց չենք մոռացել Կարաբեքիրի խոսքը Ալեքսանդրապոլում. «Օղո՛ւլ, հայ է, պիտի կոտորենք, ճակատներին գրվա՞ծ է, թե ով է դաշնակ, ով` բոլշևիկ»:
Արևելահայաստանում հայերի ցեղասպանության զոհերի թիվը որոշելը դժվարության հետ կապ չունի: Ցարիզմը հաճախակի վիճակագրություններ էր կատարում, բարեխղճորեն ներկայացնում յուրաքանչյուր բնակավայրի բնակչության թվաքանակը, կազմն ըստ սեռերի, ազգային պատկանելությունը: Բավական է միայն վերջին` 1916 թ. ցարական վիճակագրության տվյալները հանդիպադրել 1926 թ. ԽՍՀՄ համամիութենական մարդահամարի թվերին, և ամեն ինչ կընկնի իր տեղը: Կարսը, Արդահանը, Սուրմալուն, տևական ժամանակամիջոցում նաև Նախիջևանը լիովին ենթարկվեցին ցեղասպանության, որը հաստատվում է 1916 թ. ցարական վիճակագրությամբ և չի հիշատակվում 1926 թ. մարդահամարում: Իսկ մյուս տարածքները` Շիրակից մինչև Բաքու, կարելի է պարզել 1916 թ. վիճակագրության ու 1926 թ. մարդահամարի տվյալների համադրումով: Նշենք, որ 1918 թ. Նուրի փաշան հայերին բնաջնջելով էր շարժվում դեպի Բաքու: Երկու փաստ միայն: Նախկին Շաքիի խանությունում 1916 թ. վիճակագրությամբ դեռ առկա էր 45 հազար հայություն: 1926 թ. մարդահամարում արձանագրված է 4004 հայ. 41 հազարը թուրքական յաթաղանի զոհ են դարձել: Շամախու գավառում արձանագրված 72 հազար հայերից 1926 թ. մնացել էր 12 հազարը: Իրար հարևան երկու գավառում 111 հազար զոհ ենք ունեցել: Էլ չենք խոսում Բաքու և Շուշի քաղաքների ողբերգական ճակատագրի մասին: Իրական տվյալներով պետք է հրատարակել Արևելյան Հայաստանի զոհերի թիվը և գումարել շրջանառվող թվին նաև խորհրդային տարիներին կատարվածները Ադրբեջանի տարածքով մեկ, մինչև Սումգայիթ, Բաքու, Հյուսիսային Արցախում կատարված բարբարոսությունները: Մեր համոզմամբ` մեկուկես միլիոնը խուզված թիվ է: Ո՞վ է առաջին անգամ հրապարակել այն` նաև անտեսելով Արևելյան Հայաստանը:
Մի՛ մոռացեք, որ շարունակվող ցեղասպանության դեմ մաքառման արդյունքում մեր զավակներն իրականացրին ազատ ու անկախ Արցախի տեսլականը: Անկախ Արցախի քաղաքական շահերը պահանջում են, որ աշխարհի դատին ներկայացնենք 1918-ից մինչև 1991 թ. իրականացված ցեղասպանությունը, որ հասավ մինչև Սումգայիթ ու Բաքու` Ադրբեջան կեղծանունով շրջանառվող հանրապետության տարածքով մեկ: Մենք պարտավոր ենք միջազգային դատարան հասցնել ազերթուրքական մարդակերության դրսևորումների նողկալիությունները անշրջանցելի փաստարկումներով:
3.Մեծ եղեռնի առնչությամբ մեր բարձրացրած աղմուկը կվերածվի օդ կրակած փամփուշտի, կդառնա հզոր երկրների ավանդական շահարկման առարկա, մեր նկատմամբ կհարուցի խղճահարության զգացում, եթե մենք այն ճանաչելու պահանջի փոխարեն հատուցման պահանջ չենք ներկայացնում: Հանրահայտ է, որ Պետրոս Առաջինի Կովկասյան արշավանքով սկիզբ դրվեց Ռուսաստանի ու եվրոպական մեծ տերությունների դաժան մրցակցությանը այդ բնագավառում, որով և միաժամանակ գործողության մեջ դրվեց հայոց երեքհարյուրամյա շարունակվող ցեղասպանությունը: Այդ մասին հսկայական նյութեր կան մեծ տերությունների պահոցներում: Անգլիան չէ՞ր, որ քարտեզից ջնջեց «Հայաստան» բառը և տեղը դրեց Արևելյան Անատոլիան: Բիսմարկը չէ՞ր, որ հանդուրժում էր մի հայի` թանգարանի համար: Լոբանով-Ռոստովսկին չէ՞ր, որ Համիդին հուշեց «Հայաստանն առանց հայերի» գաղափարը: Գերմանիան չէ՞ր, որի զինվորները մասնակցում էին ցեղասպանությանը՝ ընդհուպ հասնելով մինչև Բաքու։ Ֆրանսիան չէ՞ր, որ Զեյթունը տվեց Աթաթուրքին` իր փոքր դաշնակից հայերին մատնելով ոչնչացման: Իրականում այդ տերություններն են թուրքերի ձեռքով իրականացրել ցեղասպանությունը` ամեն մեկը հետապնդելով իր պետական շահը:
Անհրաժեշտ է այդ ամենը մեկտեղած ներկայացնել Եվրադատարան ու ՄԱԿ և պահանջել մեր բռնազավթված հայրենիքի վերադարձը Վիլսոնի գծած քարտեզով` գումարած ռուսական տիրապետության տակ եղած այն տարածքները, որ Լենինը 1921 թ. նվիրեց իր հարազատ Թալեաթին: Հարց բարձրացնել, որ միջազգային խաղաղապահ ուժերով իրականացնեն հայրենիք վերադարձողների ապահովությունը, անվտանգությունը, ցեղասպանություն հրահրած տերությունները` Ռուսաստանը, Գերմանիան, Անգլիան ու Ֆրանսիան, նյութական միջոցներ տրամադրեն հայրենիք վերադարձողներին, որպեսզի նրանք կարողանան տնտեսություն ստեղծել: Իրավունք և հնարավորություն տրամադրել հայրենադարձներին, որ հյուրընկալ երկրներում ստեղծած արտադրական օբյեկտները տեղափոխեն հայրենիք: Ահա այս և նման պահանջներով մենք պետք է առաջնորդվենք:


Արտաշես ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1212

Մեկնաբանություններ