Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հիմնովին թարմացված «Լիվերպուլ»

Հիմնովին թարմացված «Լիվերպուլ»
22.07.2014 | 11:53

Տրանսֆերային ակտիվ քաղաքականության արդյունքում նոր մրցաշրջանում բավական թարմացված կազմով հանդես կգա անգլիական «Լիվերպուլը», որը նախորդում նվաճեց երկրի փոխչեմպիոնի տիտղոսը: «Լիվերպուլի» շարքերն արդեն իսկ համալրել են Ադամ Լալանան ու Ռիկի Լամբերտը, ուր որ է ակումբ կտեղափոխվի Լոիկ Ռեմին, խոսակցություններ կան, որ այստեղ կհայտնվեն նաև հորվաթ պաշտպան Դեյան Լովրեն ու Բելգիայի ընտրանու հարձակվող Դիվոկա Օրիջին: Ակումբի հետ միջսեզոնում պայմանագրեր արդեն իսկ ունեին կնքած Էմրե Կանն ու Լազար Մարկովիչը: Մեկին գնել են «Բայերից», մյուսին՝ «Բենֆիկայից»:
Իհարկե, ակումբը խոշոր կորուստ ունի ի դեմս «Բարսելոն» տեղափոխված Լուիս Սուարեսի, սակայն չպիտի մոռանալ, որ նախորդ մրցաշրջանում, քանի դեռ որակազրկման պատճառով բացակայում էր ուրուգվայցին, նրա բացը հաջող լրացնում էր Դենիել Սթարիջը, ով էլ, ամենայն հավանականությամբ, կդառնա ակումբի գլխավոր հաղթաթուղթը մեկնարկելիք մրցաշրջանում:
Նկատի ունենալով «Լիվերպուլի» գլխավորապես սաութհեմպտոնյան համալրումները (ի դեպ, նրանց հետաքրքրությունների շրջանակում է նաև Ջեյ Ռոդրիգեսը), ակումբը սկսել են հաճախակի համեմատել «Չելսիի» հետ, որը գլխավորապես սնուցվել է Մադրիդի «Աթլետիկոյի» խաղացողներով: Կատակը՝ կատակ, սակայն չի կարելի չնկատել, որ գնալով «Լիվերպուլն» ավելի ու ավելի է նմանվում երկրի ազգայինի համար բազային թիմի: Սա դժվար չէ նկատել, եթե նայում ես Անգլիայի ընտրանուն, որի կազմում էին Գլեն Ջոնսոնը, Սթիվեն Ջերարդը, Ռիկի Լամբերտը, Ջորդան Հենդերսոնը, Դենիել Սթարիջը, Ադամ Լալանան, Ռահիմ Սթեռլինգը, կանոնավորապես հավաքական հրավիրվող Մարտին Կելլին: Այս ձեռքբերումները թիմի գլխավոր մարզիչ Բրենդան Ջոնսին հնարավորություն կտան պակաս շնչահեղձությամբ խաղալու թե՛ ներքին առաջնությունում, թե՛ մյուս մրցաշարերում, ինչը մերսիսայդցիներին էապես խանգարեց նախորդ մրցաշրջանում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 524

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ