Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հանրաճանաչությամբ չորրորդն է

Հանրաճանաչությամբ  չորրորդն  է
22.07.2014 | 12:00

Համաձայն Harris մարկետինգային ընկերության հարցումների, հանրաճանաչությամբ Մարիա Շարապովան Միացյալ Նահանգների թվով չորրորդ սպորտսմենուհին է, ով բոլորովին վերջերս, հունիսին, եզրափակչում պարտության մատնեց ռումինուհի Սիմոնա Խալեպին ու նվաճեց իր կյանքի երկրորդ «Ռոլան Գարոսը»: Ռուս թենիսիստուհին այս ցուցանիշով զիջում է միայն ՈՒիլյամս քույրերին ու ավտոարշավորդ Դանիկե Պատրիկին: Այս քառյակում անառարկելի առաջատարը Սերենա ՈՒիլյամսն է, ով, չնայած ընթացիկ մրցաշրջանում ունեցած ոչ այնքան հաջող մրցելույթներին, ոչ մեկին չի զիջում առաջատարի իր հորիզոնականը: Երկրորդը Դանիկե Պատրիկն է: Նրա հաջողության գումարելիների մեջ ոչ միայն մարզական բազմաթիվ ձեռքբերումներն են, այլև ակտիվ աշխատանքը մեդիաիմպերիայի հետ: Երրորդը, հասկանալի է, Վինուս ՈՒիլյամսն է, ով նույնպես ակտիվորեն աշխատում է լրատվադաշտի հետ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 774

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ