«Այս շաբաթ Լիբանանում հարձակումները ցույց տվեցին, որ Իսրայելի կառավարությունը մտադիր է պատերազմը տարածել ողջ տարածաշրջանում: Եկել է ժամանակը, որ բոլոր երկրները, որոնց կոչ է արվում պաշտպանել համաշխարհային խաղաղությունը, լուծումներ գտնեն, որոնք կկանգնեցնեն Իսրայելին»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում։                
 

Վերջին խոսքն Իլյումժինովինն է

Վերջին խոսքն Իլյումժինովինն է
22.07.2014 | 12:01

Շախմատային աշխարհում լուրջ սկանդալ է հասունացել: Բանն այն է, որ Նորվեգիայում կայանալիք օլիմպիադային կարող է արգելափակվել վերջին երկու նմանատիպ մրցաշարերի հաղթող Ռուսաստանի կանանց ընտրանու մասնակցությունը: Նման որոշման ընդունման համար կազմակերպիչները հիմք են ընդունել օլիմպիադաների կազմակերպման աշխատակարգի համապատասխան կետը, ըստ որի, «թիմերը, որոնք մինչև հունիսի մեկը չեն հավաստել իրենց մասնակցությունը, չեն հաստատվի օլիմպիադայի մասնակիցների որակում»:
Ինչո՞ւ է Ռուսաստանը ժամանակների խախտման նման վրիպում թույլ տվել: Բանն այն է, որ ռուսները հավաքականում ուզում էին տեսնել ուկրաինուհի Կատերինա Լագնոյին, ով փոխել է «մարզական քաղաքացիությունը», սակայն այս գործընթացն իր տրամաբանական ավարտին հասել է միայն հուլիսի 12-ին: Միջադեպը հարթելու համար ռուսական կողմը դիմել է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին: Տեսնենք, թե «Տրոմսյո-2014»-ի կազմակերպիչներն ինչպես կարձագանքեն նրա նամակին: Համենայն դեպս, պատասխանը լինելու է ոչ ուշ հուլիսի 21-ից:
Օլիմպիադան անցկացվելու է օգոստոսի 1-14-ն ընկած ժամկետում: Ի դեպ, այս արանքում՝ օգոստոսի 11-ին է լինելու նաև ՖԻԴԵ-ի նոր նախագահի ընտրությունը: Հիշեցնենք, որ Իլյումժինովը նախագահում է 1995 թվից:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 742

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ