Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Հայրենիքիս կանչը» ` «Գաֆէսճեան»-ում

«Հայրենիքիս կանչը» ` «Գաֆէսճեան»-ում
22.07.2014 | 12:11

«Գաֆէսճեան» դասական երաժշտության համերգաշարի շրջանակում Աննա Մայիլյանը կներկայացնի «Հայրենիքիս կանչը» համերգային ծրագիրը: Կհնչեն Նիկոլ Գալանտերյանի, Վարուժան Պարթևյանի, Համբարձում Գրիգորյանի վոկալ ստեղծագործությունները: Համերգը տեղի կունենա վաղը, «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում, սկիզբը` ժ. 20.00-ին: Կազմակերպիչները տեղեկացնում են, որ համերգի ընթացքում սրահի մուտքն արգելված է: Երաժշտական ծրագրերի տոմսերով կարելի է մեկ անվճար այց կատարել թանգարանի բոլոր ցուցասրահները` համերգի օրվանից մեկ շաբաթվա ընթացքում:

Դիտվել է՝ 545

Մեկնաբանություններ