Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Չարաբաստիկ ավտոբուս

Չարաբաստիկ ավտոբուս
22.07.2014 | 16:38

Այն, որ Երևանում հասարակական տրանսպորտը բազմաթիվ խնդիրներ ունի, սկսած մեքենաների «մաշվածությունից» ու անսարքությունից մինչև ուղեվարձի ակնկալվող աննպատակ բարձրացում, նորություն չէ: Հաճախ է բարձրաձայնվում նաև ուղևորների հանդեպ երթուղային տաքսիների վարորդների ոչ պատշաճ վերաբերմունքի մասին: irates.am-ին մի խումբ քաղաքացիներ իրենց դժգոհությունը հայտնեցին մասնավորապես «58» համարի ավտոբուսի վարորդի ոչ բարեկիրթ պահվածքից` տրամադրելով անգամ տվյալ մեքենայի համարանիշը` «43 28 SN»: Պարզվում է, միջինից բարձր տարիքի վարորդը ոչ միայն տեղին-անտեղի կոպտում է քաղաքացիներին, այլև այնքան արագ է վարում մեքենան, որ ուղևորները սարսափահար այս ու այն կողմ են ընկնում, հորդորելով նրան` դանդաղ վարել ավտոբուսը: Սակայն վերջինս ոչ միայն արհամարհում է նրանց ասածը, այլև մի բան էլ բարկանում է. «դուրներդ չի գալիս, մի նստեք»:

Այս երթուղային գծից հաճախ օգտվող քաղաքացիներն արդեն ճանաչում են մշտապես «մրցման դուրս ելած» սույն վարորդի մեքենան և հնարավորինս խուսափում են դրանով երթևեկելուց: Այս ամենից բացի, պարզվում է, որ սույն պարոնը նաև մեծ սեր ունի վարելու ընթացքում հեռախոսով խոսելու և «մրցման» մեջ մտնելու նույն գծով երթևեկող այլ վարորդների հետ. ով շատ ուղևոր կփախցնի: Իսկ ուղևորներին էլ այլ բան չի մնում անելու, եթե ոչ աղոթել, որ բարեհաջող տուն հասնեն:
Տրանսպորտային խնդիրները կարգավորելու հետ մեկտեղ պատկան մարմինները պետք է մտածեն նաև, թե ում են վստահում մարդկանց կյանքը: Ի վերջո, հոգեպես անհավասարակշիռ վարորդներին աշխատանքի ընդունելը հավասարազոր է բազմաթիվ մարդկանց կյանքը «ռիսկի» ենթարկելուն:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1118

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ