Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Լիոնում բացվել է Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը

Լիոնում բացվել է Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը
22.07.2014 | 17:12

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Ռոն-Ալպի պրեֆեկտ Ժան-Ֆրանսուա Կարենսոն, Լիոնի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբը, Ռոնի գլխավոր խորհրդի նախագահ Դանիել Շուզվիլը երեկ կատարել են Լիոնում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Շառլ Ազնավուրը, Ֆրանսիայի խորհրդարանականներ, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ, հայ համայնքային կազմակերպությունների ղեկավարներ, լրատվամիջոցների բազմաթիվ ներկայացուցիչներ։
Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, միջոցառմանը հանդես գալով ողջույնի խոսքով` Նալբանդյանը կարևորել է ֆրանսիական այս քաղաքում Հայաստանի գլխավոր հյուպատոսության հիմնումը, ընդգծելով, որ Լիոնը և Ռոն-Ալպի տարածաշրջանը կարևոր դերակատարություն ունեն հայ - ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների և բազմաբովանդակ համագործակցության զարգացման գործում։ Նա համոզմունք է հայտնել, որ գլխավոր հյուպատոսությունը՝ Նիկոլայ Սարկիսովի ղեկավարությամբ, իր կարևոր ներդրումը կունենա հայ - ֆրանսիական փոխհարաբերությունների զարգացման և խորացման գործում։
Ռոն-Ալպի պրեֆեկտը, Լիոնի քաղաքապետը, Ռոնի գլխավոր խորհրդի նախագահը իրենց ելույթներում բարձր են գնահատել Լիոնում գլխավոր հյուպատոսության բացման վերաբերյալ Հայաստանի իշխանությունների որոշումը՝ վստահություն հայտնելով, որ այն նոր որակ և թափ կհաղորդի հայ - ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությանը:
Ելույթներից հետո Հայաստանի օրհներգի հնչյունների ներքո գլխավոր հյուպատոսության շենքի առջև բարձրացվել է Հայաստանի պետական դրոշը, այնուհետև Էդվարդ Նալբանդյանը, Շառլ Ազնավուրը, Ժան-Ֆրանսուա Կարենսոն, Ժերար Կոլոմբը, Դանիել Շուզվիլը և Նիկոլայ Սարկիսովը կտրել են խորհրդանշական կարմիր ժապավենը։

Դիտվել է՝ 448

Մեկնաբանություններ