Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Բոինգը» կործանվել է ռուս անջատողականների կողմից՝ սխալմամբ

«Բոինգը» կործանվել է ռուս անջատողականների կողմից՝ սխալմամբ
23.07.2014 | 11:00

Ամերիկյան հետախուզական ծառայությունները համարում են, որ Malaysia Airlines ավիաընկերության «Բոինգը», որը կործանվել էր անցած շաբաթ Դոնեցկի շրջանում, խփվել է ռուսամետ անջատողականների կողմից՝ սխալմամբ: Ամերիկյան հատուկ ծառայություններն ավիավթարի մեջ Ռուսաստանի անմիջական մասնակցության մասին ապացույց չեն գտել: Նրանց կարծիքով, սակայն, Ռուսաստանի իշխանությունները պայմաններ են ստեղծել, որոնք հանգեցրել են օդանավի կործանմանը և 298 ուղևորների մահվանը: Այս հայտարարությունները հնչել են Վաշինգտոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ՝ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից, անանունության պայմաններում: Ռուսաստանի կողմից օդանավի կործանման համար ստեղծված պայմանների շարքում նրանք թվարկել են հակաօդային պաշտպանության համակարգերի գործածման ուսուցումն անջատողականներին:
Ճեպազրույցի մասնակիցների տվյալներով՝ մալայզիական «Բոինգը», ամենայն հավանականությամբ, խփվել է «օդ-երկինք» հրթիռային դասի զենիթա-հրթիռային «Բուկ» համակարգից: Ամերիկյան հատուկ ծառայությունների ներկայացուցիչները նշել են, որ նրանց հայտնի չէ, թե արդյոք հրթիռի բաց թողնման ժամանակ ներկա են եղել Ռուսաստանի մասնագետներ: Նրանք նաև ընդգծել են, որ տվյալ պահին չի հաջողվել պարզել, թե «ով է կոնկրետ սեղմել կոճակը»: Ճեպազրույցի մասնակիցների խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է անջատողականներին զենք մատակարարել, ներառյալ՝ տանկեր և հրթիռներ:

Դիտվել է՝ 547

Մեկնաբանություններ