Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Եվրամիությունը կընդլայնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Եվրամիությունը կընդլայնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
25.07.2014 | 18:50

Ակնկալվում է, որ այսօր Եվրոպական միությունը կընդլայնի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները՝ սահմանափակումների ցուցակներում ընդգրկելով ևս 15 ռուսների և ուկրաինացիների, 18 կազմակերպություններ, որոնք իրենց դերն են ունեցել ուկրաինական ճգնաժամում։
Երեկ Եվրամիության արտգործնախարարները քննարկել են նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մի շարք այլ տարբերակներ, հնարավոր է, որ ԵՄ-ն առաջիկայում արգելի եվրոպացի գործարարներին գնել բաժնետոմսեր այն բանկերում, որոնց բաժնեմասերի 50 տոկոսից ավելին պատկանում է ՌԴ-ին։
Հուլիսի 24-ին Կանադան նույնպես հայտարարել է, որ կսկսի իրականացնել պատժամիջոցներ ռուսական ընկերությունների և բանկերի նկատմամբ։

Դիտվել է՝ 863

Մեկնաբանություններ