Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Խնձոր խորովեք, խնձոր

Խնձոր խորովեք, խնձոր
27.07.2014 | 16:09

Տարվա մեջ մի օր տան հարսը կարող էր սկեսրայրից կամ սկեսրոջից մուռը հանել` ջրելով նրանց: Վարդավառին: Տոնը նշվում է երկու հենքով` պատարագ մատուցելով և ջրցողման ավանդույթով: Հնում հավատում էին, որ Վարդավառի ջուրը ունի գերբնական հատկություն` ազատում է հիվանդություններից: Հին հայերը միմյանց վրա ջուր չէին ցանում ջրամբարների ու գետերի մոտ: Առասպելն ասում է` ստորգետնյա աստված Յահնահը գողանում է բացարձակ Սերը` Աստղիկին: Նվազում է սերը հին հայերի մեջ, ատելություն է տիրում նրանց հոգիներին: Հուր-զորություն Վահագնը ազատում է սիրո աստվածուհուն, և Աստղիկը կրկին շրջում է Արարատով մեկ, վարդեր բաժանում և վարդաջրով օծում հայոց: Ու նորից բացարձակ սերն է հաստատվում Հայոց երկրում: Հիսուս Քրիստոսը բարձրացավ Թաբոր լեռը ու աղոթելուց հետո լուսավոր կերպարանք առավ: Այդտեղ էին նաև Քրիստոսի աշակերտները, որ համոզվեցին` Հիսուսը Աստծո որդին է: Քրիստոսի պայծառակերպության տոն կամ Վարդավառ` ըստ քրիստոնեական մենկաբանման` Վարդավառը համեմատվում է վարդի կոկոնի հետ, որը մինչև չբացվի` չեն իմանում, թե ինչ գույն ու տեսք է ունենալու: Ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի համար, թե որպես մաքրագործված, աստվածացած մարդու խորհրդանիշ` Քրիստոսի պայծառակերության տոն կամ Այլակերպության օր` հարուստ ու աղքատ, թշնամի ու բարեկամ` բոլորը մի սեղանի շուրջ էին համախմբվում ու նշում միասնության, հանդուրժողականության ու հավասարության տոնը: Տոնի ծիսական ուտեստն է խորոված խնձորը:

Դիտվել է՝ 789

Մեկնաբանություններ