Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սաակաշվիլին ի՞նքը կորոշի, թե երբ է վերադառնալու Վրաստան

Սաակաշվիլին ի՞նքը կորոշի, թե երբ է վերադառնալու Վրաստան
29.07.2014 | 12:42

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե ինքն է որոշելու՝ երբ վերադառնալ Վրաստան։
Հիշեցնենք՝ Վրաստանի գլխավոր դատախազությունը որոշել է որպես մեղադրյալ քրեական պատասխանատվության կանչել նախկին նախագահին՝ 2007 թվականին «Իմեդի» հեռուստաընկերության փակման և միլիարդատեր Բադրի Պատարկացիշվիլու սեփականության առգրավման հետ կապված քրեական գործի շրջանակներում:
Խոսակցություններ էին շրջանառվում, որ Սաակաշվիլին կապ ունի նաև Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի սպանության հետ:
Ավելի վաղ դատախազությունը Սաակաշվիլուն հարցաքննության էր կանչել՝ պահանջելով, որ նա վերադառնա Վրաստան:

Դիտվել է՝ 399

Մեկնաբանություններ