«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները առաջիկայում կարող են հանդիպել

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները առաջիկայում կարող են հանդիպել
29.07.2014 | 18:03

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի խոսքով՝ մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կարող են հանդիպել, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Հեֆերնը նաև փոխանցեց, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին վերստին հանձնարարել է դիվանագետներին խաղաղ կարգավորում գտնել ղարաբաղյան հակամարտության համար: Դեսպանը չմանրամասնեց՝ նոր հանձնարարությունը նշանակում է հանդես գալ նո՞ր նախաձեռնությամբ կամ կարգավորման նո՞ր նախագծով:
«ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրներից է և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում հանդես է գալիս որպես միջնորդ: Համանախագահները կանոնավոր հանդիպումներ են ունենում կողմերի հետ՝ հետագա քայլերը քննարկելու համար: Հույս ունենք, որ ոչ հեռու ապագայում նախագահները կհանդիպեն: Համանախագահների ուղերձը շատ հստակ է ու հետևողական՝ այս հակամարտության լուծման համար կա միայն մեկ ճանապարհ՝ բանակցված, խաղաղ լուծում: Նրանք խստորեն քննադատում են ռազմական հռետորաբանությունը, դատապարտում են հրադադարի խախտումները և իրենց վշտակցությունն են հայտնում բոլոր նրանց, ովքեր տուժում են սահմանային միջադեպերից: Պետքարտուղար Քերրին վերստին հանձնարարել է մեզ՝ խաղաղ կարգավորում գտնել այս հակամարտության համար»,- ասաց դեսպանը։
Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկայում սպասվող հանդիպման մասին՝ դեսպան Ջոն Հեֆերնը հավելեց.- «Մենք շարունակելու ենք կողմերին հորդորել, որպեսզի հնարավորինս հաճախ հանդիպումներ ունենան, հարցերը միասին քննության առնեն: Մենք հույս ունենք, որ ոչ հեռու ապագայում նախագահները կհանդիպեն: Չեմ կանխատեսում, որ այդ հանդիպման ընթացքում «ճեղքում» կգրանցվի, սակայն հանդիպումները կարևոր են, երկխոսությունը էական է՝ այս հակամարտությանը խաղաղ կարգավորում գտնելու համար»:
Հուլիսի 11-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրել է Լիբանանում ԱՄՆ փոխդեսպան Ռիչարդ Միլսի թեկնածությունը։ Խոսելով նոր դեսպանի առաքելության առաջնահերթությունների մասին՝ Հեֆերնն ասաց.- «Ինձ համար, վստահ եմ նաև ինձ փոխարինող դեսպանի համար կշարունակի գերակայություն մնալ Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների խորացումը և հայաստանցիների համար աշխատատեղերի, տնտեսական հնարավորությունների ստեղծումը»:

Դիտվել է՝ 606

Մեկնաբանություններ