ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Վաշինգտոնում շատերը Սաակաշվիլիի դեմ սկսված գործընթացը որպես քաղաքական հետապնդում կորակեն

Վաշինգտոնում շատերը Սաակաշվիլիի դեմ սկսված գործընթացը որպես քաղաքական հետապնդում կորակեն
29.07.2014 | 18:06

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի նախկին օգնական Մեթյու Բրայզան մեկնաբանել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին մեղադրանք ներկայացնելու փաստը. «Վաշինգտոնում շատ դիտորդներ այդ գործընթացը կգնահատեն որպես քաղաքական հետապնդում: Այդ պատճառով վրացի դատախազների համար դժվար կլինի ցուցադրելը, որ մեղադրանքները հիմնված են օրենքի, այլ ոչ քաղաքականության վրա: 2007թ.-ին որպես ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ մեկնելով Վրաստան՝ ես պետք է հանդիպեի Միխեիլ Սահակաշվիլիի և նրա քաղաքական հակառակորդների հետ, և պետք է Սահակաշվիլիին համոզեի չեղյալ համարել արտակարգ դրությունն ու վերականգնել «Իմեդի» հեռուստաընկերության հեռարձակումը։ Այդ ժամանակ արդեն ԱՄՆ-ի կառավարությունը մտահոգված էր Թբիլիսիում սկսված քաղաքական, այլ ոչ իրավական կոնֆլիկտի պատճառով»,- ասել է Մեթյու Բրայզան:
Սահակաշվիլիին հեռակա մեղադրանք է ներկայացվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար։

Դիտվել է՝ 503

Մեկնաբանություններ