Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

ՀԱՊԿ. «Անխախտ եղբայրություն-2014»

ՀԱՊԿ. «Անխախտ եղբայրություն-2014»
29.07.2014 | 18:07

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չափազանց կարևոր է համարում ժամանակակից աշխարհի պայմաններում ՀԱՊԿ երկրների միջև ռազմական փոխգործակցության հաստատումը՝ հայտարարել է Նիկոլայ Բորդյուժան Ղրղզստանում «Անխախտ եղբայրություն-2014» խաղաղարար զորավարժությունների բացման արարողությանը: Զորավարժությունները մեկնարկում են Բիշքեկի արվարձանում գտնվող «Ալա-Տաու» զորակայանում: Մանևրներին կմասնակցեն ՀԱՊԿ անդամ երկրների 10 գումարտակներ. 3-ական՝ Ռուսաստանից ու Ղազախստանից, Հայաստանից, Տաջիկստանից, Բելառուսից և Ղրղըզստանից՝ 1-ական: Զորավարժությունները կշարունակվեն մինչև օգոստոսի 1-ը:
«Ժամանակակից աշխարհի իրողություններում, երբ տարբեր ահաբեկչական կազմակերպություններ ապակառուցողական գործունեություն են վարում, չափազանց կարևոր է փոխգործակցության հաստատումը ՀԱՊԿ մասնակից երկրների ռազմական կառույցների միջև»,- հայտարարել է Բորդյուժան:
Զորավարժություններին մասնակցում են ՀԱՊԿ 6 երկրների տարբեր ստորաբաժանումներից ավելի քան 700 զինծառայողներ:

Դիտվել է՝ 504

Մեկնաբանություններ