«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                

«Իսլամական պետության» գրոհայինները զբաղվում են հում նավթի վաճառքով

«Իսլամական պետության» գրոհայինները զբաղվում են հում նավթի վաճառքով
29.07.2014 | 18:09

«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները Իրաքում և Սիրիայում վերահսկում են գազի ու նավթի հանքավայրերի մեծ մասը և Դամասկոսում ու Բաղդադում զբաղվում են հում նավթի վաճառքով՝ իրենց ակտիվիստների բազաներն ընդլայնելու համար՝ ասել է ԱՄՆ միջազգային հարաբերությունների խորհրդի աշխատակից Ջանին Դևիդսոնը: «Ինքնահռչակ խալիֆայությունը կրկնապատկել է ջանքերը Սիրիայում և ձեռնարկել գրոհների շարք ու կարողացել է վերահսկողության տակ վերցնել Սիրիայի տարածքի 35%-ը՝ գործնականում նավթի և գազի բոլոր հանքավայրերը»,- ասել է Դևիդսոնը:
Նրա խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների գրաված տարածքների, նրանց վերահսկողության տակ անցած ռեսուրսների մասշտաբներն «աննախադեպ են ծայրահեղական խմբավորումների ամբողջ պատմության ընթացքում»:

Դիտվել է՝ 399

Մեկնաբանություններ