Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԱՄՆ պետդեպը՝ Ադրբեջանում կրոնական ազատությունների մասին

ԱՄՆ պետդեպը՝ Ադրբեջանում կրոնական ազատությունների մասին
29.07.2014 | 18:20

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Կոնգրես է ներկայացրել հաշվետվություն աշխարհում կրոնական ազատությունների մասին: 16-րդ հաշվետվությունը Կոնգրեսում վավերացվելուց հետո կնպաստի ամերիկյան կառավարության արտաքին քաղաքականության ձևավորմանը և օգնության տրամադրմանը:
Հաշվետվության՝ Ադրբեջանին նվիրված բաժնում նշվում է, որ չնայած սահմանադրությունը երաշխավորում է կրոնական ազատությունները, գործնականում շատ «ոչ ավանդական» կրոններ և ուղղություններ լուրջ խոչընտոտների առաջ են կանգնում: Ընդհանուր առմամբ կառավարությունը չի միջամտում կրոնական խմբերի գործունեությանը, չնայած կրոնական կազմակերպություններից պահանջվում է պետական գրանցում, ուստի չգրանցված խմբերը և նրանց անդամները ենթարկվում են դրամական տուգանքների: Կրոնական կառույցների հետ աշխատող Պետկոմիտեն շարունակում է մնալ հզոր զենք կրոնական համայնքների դեմ: Այդ գերատեսչությունը գրանցում է կրոնական համայնքները, իսկ իսլամական համայնքների գրանցման գործում կարևոր դերակատարություն է ունենում Կովկասի մուսուլմանների վարչությունը:
Թեև օրենսդրությամբ քաղաքացիներն իրավունք ունեն ազատ ընտրել իրենց կրոնը, իրավապահ մարմինները ռեյդեր են իրականացրել նուրիստական և որոշ քրիստոնեական խմբերի նկատմամբ՝ պատճառաբանելով, որ դրանց գործունեությունն անօրինական է:
Չնայած դպրոցներում հիջաբ կրելու արգելքին, կառավարությունն առանձնապես հակված չէ դրան հետևել: Սակայն այդ արգելքի դեմ մի շարք բողոքի ակցիաներ վճռականորեն կանխվել են: Մզկիթներ բացելը և փակելը շարունակում է մնալ կառավարության իրավասությունը, 2010թ. հետո փակված մզկիթներից ոչ մեկ այլևս չի բացվել, ասվում է հաշվետվության մեջ:

Դիտվել է՝ 540

Մեկնաբանություններ