Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

The National Interest. «Շատ վաղ է ասել, թե ով կհաղթի այս հակամարտության մեջ»

The National Interest. «Շատ վաղ է ասել, թե ով կհաղթի այս հակամարտության մեջ»
29.07.2014 | 18:21

ԱՄՆ-ին և Ռուսաստանին սպասվում է երկար ու ծանր պայքար՝ միջազգային ազդեցության համար, որը էականորեն բարդացնելու է Եվրոպայի կյանքը՝ գրել է The National Interest-ը: Ուկրաինայի իրավիճակը նման չէ Հարավային Օսեթիայի 2008-ի զինված կոնֆլիկտին, հիմա ԱՄՆ-ը ու ՌԴ-ն փաստորեն պայքարում են «նոր աշխարհակարգի համար». Մոսկվայի հիմնական նպատակներն են՝ թույլ չտալ ԱՄՆ զինվորականների մուտքը Ուկրաինա և խանգարել Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, պահպանել հարավ-արևելքի բնակչության մշակութային նույնականությունը և Ղրիմը՝ իբրև սեփական տարածք:
The National Interest-ը նկատում է, որ ստեղծված իրավիճակը նման չէ նաև սառը պատերազմի սկզբին, որն անցնում էր կոմունիզմի առաջ համատարած սարսափի պայմաններում՝ հիմա եվրոպական շատ երկրների Ռուսաստանը իբրև սպառնալիք չեն ընկալում: Բացի այդ՝ նրանք կախման մեջ են ռուսական գազից և իրենց արտադրանքը ռուսական շուկա արտահանելուց: Պարբերականը գտնում է, որ Ռուսաստանը կփորձի պահպանել իր տնտեսական հարաբերությունները ԵՄ-ի հետ՝ կենտրոնանալով Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի վրա, նաև՝ ավելի փոքր երկրների՝ Ֆինլանդիայի, Ավստրիայի, Հունաստանի:
The National Interest-ը արձանագրում է, որ Ռուսաստանը ցանկանում է Եվրոպան ռազմավարական առումով ավելի անկախ տեսնել ԱՄՆ-ից և Մոսկվան կարող է հուսալ, որ Ռուսաստանին պատժելու ԱՄՆ-ի փորձերը նշանակալից չափով ներգործելու են Եվրոպայի ու ՌԴ-ի առևտրական կապերի վրա՝ հարուցելով տրանսատլանտյան հարաբերությունների խզում: Այնուհանդերձ, առաջիկայում Ռուսաստանը պետք է հաշտվի թշնամական Եվրոպայի հետ, որ դեռ աջակցում է ԱՄՆ-ի նախաձեռնությունները՝ գրում է The National Interest-ը: Ռուսաստանի երկարաժամկետ հեռանկարները կապված են Գերմանիայի դե ֆակտո եվրոպական լիդեր դառնալու հետ: Այդ գործընթացը ի վերջո Եվրոպան կարող է դարձնել "իսկական ռազմավարական խաղացող" և հարաբերությունները ԱՄՆ-ի հետ առավել օբյեկտիվ: Ռուս-գերմանական հարաբերությունները Կրեմլի համար գերակայություն ունեն՝ չնայած Մոսկվայի ու Բեռլինի շահերի տարբերություններին:
Հիմա Ռուսաստանը փորձում է Արևմուտքում իր տնտեսական կորուստները փոխհատուցել կենտրոնանալով Ասիայի վրա: Մեծանում է չին-ռուսական հարաբերությունների կարևորությունը, առայժմ Չինաստանը միակ խոշոր տնտեսությունն է, որ անառիկ է ԱՄՆ-ի պատժամիջոցների համար: Մոսկվան ջանում է ամրապնդել կապերը դեպի Արևմուտք չկողմնորոշված այլ երկրների հետ՝ Բրազիլիայում ԲՌԻԿՍ-ի երկրների սամիթը դա ապացուցեց:
The National Interest-ի գնահատականով՝ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հակասությունները լինելու են տևական ու ծանր, հավանաբար՝ ասիմետրիկ, սակայն պատժամիջոցները չեն ստիպի Պուտինին նահանջել՝ այդ դեպքում ճնշումը նրա վրա ավելի կմեծանա: Շատ վաղ է ասել, թե ով կհաղթի այս հակամարտության մեջ, խաղադրույքները ամենաբարձրն են՝ եզրակացրել է The National Interest-ը:

Դիտվել է՝ 742

Մեկնաբանություններ