Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Մանկատան շրջանավարտները, ովքեր այսօր ունեն անմարդկային կենցաղ, երևանցիներ են ու ձեր ընտրողները»

«Մանկատան շրջանավարտները, ովքեր այսօր ունեն անմարդկային կենցաղ, երևանցիներ են ու ձեր ընտրողները»
30.07.2014 | 14:18

30 հուլիսի 2014, Երևան: Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հարցում է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որը ներկայացվում է ստորև.

Հարգելի պարոն Մարգարյան,

Ս.թ. հուլիսի 29-ին լրատվությամբ տարածվել է մի քանի տեսանյութ, որտեղ
նկարագրվում են լամպերի գործարանի հանրակացարանում ապրող մանկատների նախկին
շրջանավարտների ստացած իբրև թե «բնակարաններում» առկա անմարդկային ու
ահավոր պայմանների մասին «Գետո մանկատան սաների համար 29.07.2014»,
Մեկ ամիս `առանց ջրի (տեսություն)
www.a1plus.am
«Մեզ էլ մեջը սեփականաշնորհել են» (տեսանյութ)
www.a1plus.am
Իհարկե այս փաստն արձանագրվել է Վերահսկիչ պալատի 2008 թվականի տարեկան
զեկույցում, բայց դրանից ոչինչ ի փոխվել, այն պաշտոնյաները, ովքեր բառի
բուն իմաստով լափել են մանկատան շրջանավարտների համար բնակարան հատկացնելու
ծրագրով նախատեսված պետական և կարծեմ նաև, միջազգային վարկային գումարները,
կարող է այս պահին շարունակում են աշխատել սոցապ նախարարությունում:
Այսինքն որևէ պաշտոնյա պատասխանատվություն չի կրել այդ գողության համար:
Ինչևէ, խնդիրն հիմա նրանում է, որ պետք է քայլեր ձեռնարկել այս մարդկանց
վիճակը մի փոքր բարելավելու ուղղությամբ: Նրանք նույնպես երևանցիներ են և
Ձեր ընտրողները:
Խնդրում ու հավատում եմ, որ Դուք անպայման կարձագանքեք և անհրաժեշտ
միջոցները կձեռնարկեք նրանց կենցաղը բարելավելու համար:

Շնորհակալություն համագործակցության համար:

Հարգանքներով՝

Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան»
խմբակցության անդամ

Դիտվել է՝ 1271

Մեկնաբանություններ