Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԱՄՆ-ը սեկտորային պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի նկատմամբ

ԱՄՆ-ը սեկտորային պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի նկատմամբ
30.07.2014 | 20:58

Նախագահ Բարաք Օբաման ասել է, որ նոր պատժամիջոցներն ամենակոշտն են և «դեռ կարող են ավելի ծանր լինել»։ «Էներգետիկա, զենք և ֆինանսներ։ Մենք արգելափակում ենք որոշակի արտադրանքի արտահանումը, ընդարձակում ենք պատժամիջոցների ցանկում ընդգրկված բանկերի և ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունների թիվը, պաշտոնապես սառեցնում ենք դեպի Ռուսաստան արտահանումը խրախուսող վարկերը և արգելափակում ռուսական տնտեսական զարգացման ծրագրերի ֆինանսավորումը»,- ասել է ԱՄՆ-ի նախագահը։ Նա նշել է, որ պատժամիջոցներ է սահմանում, քանի որ Ռուսաստանը չի դադարեցնում աջակցությունը ՈԻկրաինայի արևելքում գործող ռուս անջատականներին։ Օբաման ընդգծել է, որ ԱՄՆ-ը գործողությունները համակարգում է դաշնակիցների հետ՝ Եվրամիությունը նույնպես նոր պատժամիջոցներ է սահմանել։ ԵՄ-ի պատժամիջոցները վերաբերում են ռուսական ռազմական արդյունաբերությանը, էներգետիկային, տեխնոլոգիաներին և բանկերին, ինչը դժվարություններ կստեղծի ռուսների համար ապագայում նավթարդյունաբերությունը զարգացնելու հարցում։ Ըստ ամերիկյան լրատվամիջոցների, Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանում «Մոսկվայի բանկի», «Ռուսաստանի ագրոբանկի» և ՎՏԲ բանկի նկատմամբ։ Բացի այդ, ըստ Օբամայի, Եվրամիությունը արգելափակում է Ռուսաստանի հետ զենքի և զինատեսակների առևտուրը։
«Պատժամիջոցները հարված են հասցնում Մոսկվային, և Ռուսաստանի առանց այն էլ թույլ տնտեսությունն ավելի է թուլանում, օտարերկրացի ներդրողներն արդեն խուսափում են Ռուսաստանից։ Ենթադրվում է, որ այս գործողությունների հետևանքով Ռուսաստանից «դրամագլխի փախուստի» ծավալը կկազմի մոտ հարյուր միլիարդ դոլար, Ռուսաստանի ռազմաարդյունաբերությունը, էներգետիկան և ֆինանսական համակարգը կզգան այդ ցավը»,- ասել է Օբաման։
Նրա խոսքերով, Ռուսաստանն ինքն իրեն ավելի է մեկուսացնում միջազգային համայնքից, առաջընթացի փոխարեն տասնամյակների նահանջ է գրանցում։ «Եթե Ռուսաստանը շարունակի իր այս գործողությունները, վճարելիք գինն ավելի մեծ կլինի։ Այսօրվա մեր որոշումն ապացուցում է, որ մենք մեր խոսքը գործով ենք հաստատում»,- ընդգծել է Օբաման։
«Սա նոր «սառը պատերազմ» չէ, սա կոնկրետ խնդիր է, որը առնչվում է սեփական ճանապարհով շարժվելու ՈԻկրաինայի իրավունքը ճանաչելու Ռուսաստանի չկամությանը, այսպես չպետք է լիներ, բայց սա Ռուսաստանի և մասնավորապես Վլադիմիր Պուտինի ընտրությունն էր»,- ասել է Օբաման։
ԱՄՆ-ը և դաշնակիցները համոզված են, որ ուկրաինական ճգնաժամը հնարավոր է կարգավորել միայն դիվանագիտական ճանապարհով։ ՈԻկրաինայի խնդրի լուծումը ենթադրում է այդ երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անկախության ճանաչում։

Դիտվել է՝ 676

Մեկնաբանություններ