Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մայքլ Մաքֆոլ. «Պուտինը ստացավ Ղրիմը, սակայն կորցրեց ՈԻկրաինան»

Մայքլ Մաքֆոլ. «Պուտինը ստացավ Ղրիմը, սակայն կորցրեց ՈԻկրաինան»
30.07.2014 | 20:59

Մալայզիական ինքնաթիռի կործանումը ահռելի վնաս է հասցրել ռուս-ամերիկյան հարաբերություններին և փոխել է ԱՄՆ-ի վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ:
Ռուսաստանը կարող է վիճակը հարթել՝ դադարեցնելով ՈԻկրաինայի արևելքում անջատողականներին տրամադրվող աջակցությունը, հակառակ դեպքում ԱՄՆ-ը ստիպված կլինի ավելի կոշտ միջոցների դիմելու. նման կարծիք է հայտնել Ռուսաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը: Նախկին դեսպանը նշել է, որ ՈԻկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրաժարումը Ասոցացման համաձայնագրից Ռուսաստանի մեծ հաղթանակն էր, սակայն Յանուկովիչի վարչախմբի տապալումը դրեց անհաջողությունների սկիզբը, և Պուտինը որոշեց վերցնել Ղրիմը: «Շատերը Ղրիմի գրավումը համարում են հաղթանակ, իսկ ես համարում էի երաշխիք, որ ՈԻկրաինան Եվրասիական Միության մեջ չի լինի: Պուտինը ստացավ Ղրիմը, սակայն կորցրեց ՈԻկրաինան։ Թագուհուն փոխեց զինվորի հետ»,- հայտարարել է նախկին դեսպանը:
Հարցին, թե արդյոք կա՞ր մտավախություն, որ ՈԻկրաինայում 2013-ի դեկտեմբերից ծավալվող իրադարձությունները կհանգեցնեին քաղաքացիական պատերազմի, դեսպանը պատասխանել է, որ դա վատագույն տարբերակն էր, բայց շատերի համար անսպասելի էր: Նա նշել է, որ կասկածում է, թե Պուտինը նախօրոք ծրագրել էր վերցնել Ղրիմը, և հակված է Պուտինի քայլը գնահատելու ավելի շուտ որպես տակտիկական, զգայական արձագանք Յանուկովիչի վարչակարգի տապալմանն ու փախուստին:
«Ռուսները ուրախացել էին այդ քայլից, խոսում էին «ռուսական գարնան» և «Նովոռուսիայի» մասին, հենց Ռուսաստանի նախագահն առաջին անգամ օգտագործեց այդ անվանումը: Արևմուտքում անհանգստացած էին, որ Ղրիմի տարբերակը կարող է կրկնվել Արևելյան ՈԻկրաինայում: Այդ հույսերն ու վախերը շուտով ցրվեցին և ոչ մեկը այլևս այդ մասին չի խոսում, բացառությամբ որոշ մարգինալ խմբերի: Անգամ Պուտինն այդ մասին չի հիշում: Նահանջի նրա ռազմավարությունը կայանում էր նրանում, որ Արևելյան ՈԻկրաինայում կառաջանար սառեցված հակամարտության նոր գոտի, ինչպես Մերձդնեստրում կամ Աբխազիայում, սակայն դրան ևս վիճակված չէր իրականանալ, և վերջին շաբաթներին ուկրաինական բանակի զգալի ռազմական հաջողություններից հետո Պուտինը որոշեց պատասխանել գերճշգրիտ զենքի մատակարարմամբ, ինչը ևս հանգեցրեց պարտության, քանի որ տեղի ունեցավ մալայզիական օդանավի աղետը»,- եզրահանգում է ԱՄՆ-ին նախկին դեսպանը:
Մաքֆոլը նշում է, որ անգամ մալայզիական ինքնաթիռի հետ տեղի ունեցած աղետից հետո Ռուսաստանի նախագահը կարող էր վիճակը շտկել՝ հայտարարելով՝ «մենք գիտենք, թե ինչպես է խփվել ինքնաթիռը, և աշխարհից ներողություն ենք խնդրում այդ ողբերգության մեջ ներգրավվածության համար», և երկրորդը, ինչ պետք է աներ Պուտինը, հայտարարեր, որ «պատերազմը երկարաձգվեց, մեզ պետք է խաղաղություն», դիմեր անջատողականներին՝ պահանջելով վայր դնել զենքերն ու բանակցություններ սկսել Կիևի հետ։ Նախկին դեսպանի կարծիքով՝ եթե Պուտինը այսպես վարվեր, միջազգային հանրությունը լրջագույն ճնշում կգործադրեր Կիևի վրա, մինչդեռ Պուտինն այժմ անում է հակառակը:
«Դեռ ուշ չէ: Պուտինը այն մարդն է, որը ունակ է դիմելու վճռական քայլերի, և ես դրա ականատեսն եմ եղել նախկինում, հենց նա է այն միակ մարդը, որը կարող է փոխել իրավիճակը, ԱՄՆ-ի նախագահը դա անել չի կարող»,- նշել է դեսպանը:

Դիտվել է՝ 743

Մեկնաբանություններ