Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հանրապետականները Օբամային մեղադրում են լիազորությունների չարաշահման մեջ

Հանրապետականները Օբամային մեղադրում են լիազորությունների չարաշահման մեջ
31.07.2014 | 10:59

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը, որում գերակշռում են հանրապետականները, հավանություն է տվել նախագահ Բարաք Օբամայի կողմից իշխանության չարաշահման մասին դատարան հայցի ներկայացման ծրագրին: Հանրապետականները կարծում են, որ Օբաման գերազանցել է իր լիազորությունները առողջապահության համակարգում բարեփոխումներ կատարելիս:

Հանրապետականներն ասում են, թե փորձում են պաշտպանել իշխանությունների սահմանադրական տարանջատումը, սակայն Ներկայացուցիչների պալատի դեմոկրատների կարծիքով՝ նախաձեռնությունն ընդամենը նախընտրական հնարք է:
Քվեարկությունից մի քանի ժամ առաջ Օբաման հանրապետականներին կոչ է արել «դադարեցնել ատելությունը» և դրա փոխարեն որևէ օգտակար բան անել:

Դիտվել է՝ 721

Մեկնաբանություններ